ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ (ԴՊՐՈՑԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ»
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը մրցութային հիմուքներով տրամադրում է ֆինանսական աջակցություն` երիտասարդական գիտական միջոցառումներ (գիտաժողովներ, դպրոցներ, գիտական այլ միջոցառումներ) կազմակերպելու համար:
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել հանրապետության երիտասարդ գիտնականներիստեղծագործական զարգացմանը և մասնագիտական աճին, ինչպես նաև` նպաստել Հայաստանի Հանրապետության գիտական համակարգի առաջընթացին և կադրային ներուժի համալրմանը:
Մրցույթն իրականացվելու է ըստ «Երիտասարդ գիտնականների գիտաժողովի (դպրոցի) կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրման» կարգի (կցվում է):
Հայտերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով` egac2012@gmail.com էլ. փոստով, վերնագրված` “conference”:
Հայտատուն նշված էլ. փոստին հայտն ուղարկելուն զուգահեռ պետք է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆեյսբուքյան խմբում`http://www.facebook.com/groups/321785487875421/, տվյալ մրցույթի հայտարարության գրառման տակ թողնի հաղորդագրություն հեևյալ բովանդակությամբ` անուն, ազգանուն, հայտի ներկայացման ամսաթիվ:
Խնդրում ենք մեկնաբանություններում բացառապես ներկայացնել միայն հայտեր։ Այլ բնույթի մեկնաբանությունները կջնջվեն:
Հայտերը ընդունվում են 2014թ. օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը:
Կից ներկայացվում են.
- «Երիտասարդ գիտնականների գիտաժողովի (դպրոցի) կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրման» կարգըhttps://dl.dropbox.com/u/82313675/karg-conference.doc
- «Երիտասարդ գիտնականների գիտաժողովի կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրման» հայտը https://dl.dropbox.com/u/82313675/gitajoxovi-hayt_.doc
- «Երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրման» հայտը https://dl.dropbox.com/u/82313675/Dproc_Hayt.doc
- «Երիտասարդ գիտնականների գիտաժողովի կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրման» նախահաշիվըhttps://dl.dropbox.com/u/82313675/gitajoxovi-naxahashiv%2Bhashvetvutyun.xlsx
- «Երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրման»նախահաշիվըhttps://dl.dropbox.com/u/82313675/Dproc_Naxahashiv%2Bhashvetvutyun.xls