2014 թ.-ի հոկտեմբերի 30-ին և 31-ին Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում տեղի է ունենալու հանրապետական գիտաժողով` նվիրված ինստիտուտի հիմնադրման 80-ամյակին:
Գիտաժողովի մասնակիցները կարող են`
- Հանդես գալ զեկուցումով` առանց աշխատանքը տպագրելու,
- Հանդես գալ զեկուցումով` աշխատանքը տպագրելով ԳՊՄԻ-ի «Գիտական տեղեկագիր» հանդեսի հոբելյանական համարում (բնագիտամաթեմատիկական ու տեխնիկական և հումանիտար ու հասարակական ուղղվածության երկու առանձին համարներում):
Առանց աշխատանքը տպագրելու գիտաժողովին մասնակցելու դեպքում հեղինակները պետք է ներկայացնեն աշխատանքի կես էջանոց հակիրճ տարբերակը` ամփոփման տեսքով:
Այն հեղինակները, ովքեր ցանկություն կհայտնեն, որ իրենց աշխատանքը տպագրվի, պետք է ներկայացնեն աշխատանքը մինչև 10 էջ, A4 ստանդարտ թղթերի վրա` առաջնորդվելով կից ներկայացված պահանջներով (տե’ս հավելված 1):
Հայտերը (տե’ս հավելված 2) ամփոփումների կամ հոդվածների հետ միասին անհրաժեշտ է մինչև սույն թվականի սեպտեմբերի 10-ը անձամբ կամ էլեկտրոնային փոստով ներկայացնել Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ, հետբուհական և լրացուցիչ կրթության բաժին` գիտաժողովի պատասխանատու քարտուղար Արմենուհի Սարգսյանին:
Հասցե` ք. Գյումրի 3126, Պարույր Սևակի 4,
հեռ.` (094) 42 21 03, (095) 42 21 03, 0312 6 94 94,
Էլ. հասցե` sci.proceedings@gspi.am, armenuhis@mail.ru, armenuhis@gmail.com:
Աղբյուրը` gspi.am