Ս.թ. փետրվարի 27-ին ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետում գիտական զեկուցում կարդաց Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Արփինե Խաչատրյանը: Ներկա էին ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Մանվել Զաքարյանը, դասախոսներ, ուսանողներ:
Զեկուցման թեման էր «Որոշ համասեռ գրաֆների կողային ճիշտ ներկումներում միջակայքային սպեկտրով գագաթների թվի հատկությունները»: Աշխատանքը կատարվել էր ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Ռաֆայել Քամալյանի հետ համատեղ:
Ներկայացված թեման արդիական է և լրացնում է 2008թ. Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում Ն.Դավթյանի և Ռ.Քամալյանի ներկայացրած աշխատանքում առաջին անգամ սահմանված μ11, μ12, μ21 և μ22 պարամետրերի հետազոտությունների շարքը տարբեր դասերի գրաֆների համար:
Ա.Խաչատրյանը ներկայացրեց նշված չորս μ պարամետրերի գտնված ճշգրիտ արժեքները n-չափանի միավոր խորանարդի և և n-գագաթանի պարզ ցիկլի և երկու գագաթանի լրիվ գրաֆի դեկարտյան արտադրյալի համար: