2012-2013թթ. «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպությունը ուսումնական կրթաթոշակ է հատկացրել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ֆրանսերեն լեզու» մասնագիտության 10 ուսանողների:
Այս ծրագրի շրջանակներում կրթաթոշակ ստացած ուսանողները Իջևանի մերձակա գյուղերում աջակցում են ֆրանսերեն լեզվի ուսուցման կազմակերպմանը՝ կիրառելով նոր մեթոդներ:
Ֆրանսերեն լեզվի ամրապնդման նպատակով ուսանողները դպրոցներում կազմակերպել են նաև այբուբենին, Սուրբ ծննդյանը, ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներ: