Ուսանողական վարկի տրամադրման պայմաններն են.
- Շահառուները – պետական եւ ոչ պետական հավատարմագրված բուհերի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողները,
- Արժույթը – ՀՀ դրամ,
- Ուսանողական վարկի չափը – առավելագույնը 1.800.000 ՀՀ դրամ՝ ուսումնառության ամբողջ ընթացքում առավելագույնը 4 անընդմեջ մասնաբաժիններով: Ընդ որում՝ յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը պետք է լինի ոչ ավելի, քան 450.000 ՀՀ դրամ՝ կախված ուսման վարձի չափից,
- Վարկի ժամկետները – առավելագույնը 10 տարի, որից ուսումնառության ընթացքում մարվում են միայն տոկոսները (առավելագույնը 4 տարի), իսկ ուսումնառության ավարտից հետո կատարվում են վարկի մայր գումարի եւ տոկոսագումարների հավասարաչափ մարումներ,
- Տարեկան անվանական տոկոսադրույքը – 12%, որից պետության կողմից սուբսիդավորվելու է՝
- 2 տոկոսային կետ բոլոր շահառուների համար,
- 3 տոկոսային կետ նախորդ մեկ տարվա ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար,
- Վարկի տրամադրման միջնորդավճարը – չի նախատեսվում,
- Տրամադրման եղանակը – անկանխիկ, վարկի գումարը փոխանցվելու է անմիջապես ուսումնական հաստատություններին,
- Ապահովությունը – ուսանողների ծնողների կամ խնամակալների երաշխավորություն,
- Այլ պայմաններ – վարկառուն չպետք է ունենա չաշխատող պարտավորություններ վարկի տրամադրման պահին:
Վարկի մարման պայմաններն են.
- Վարկի մարման եղանակը – ամսական անուիտետային վճարներ,
- Տոկոսների հաշվարկման կարգը – հաշվարկվում են վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ: