Բաց հասարակության հիմնադրամներ –Հայաստան (ԲՀՀ-Հայաստան) կազմակերպությունը՝ Բարձրագույն կրթության աջակցման ծրագրի շրջանակներում, հայտարարում է անհատական դրամաշնորհների մրցույթ ՀՀ բուհերի ուսանողների և ուսանողական խմբերի համար: Մրցույթին կարող են դիմել ուսանողներ, ովքեր ցանկանում են համատեղ հետազոտական աշխատանքներ իրականացնել իրենց անմիջական ուսումնառության կամ ավելի լայն գիտական հետաքրքրությունների շրջանակում՝ իրենց դասախոս-խորհրդատուների հետ համատեղ: Ծրագրի նպատակն է բարձրացնել ուսանողների կողմից կատարվող հետազոտությունների որակական հմտություները, նպաստել քննադատական մտածողության հմտությունների և գիտական ներուժի զարգացմանը՝ նպաստելով հետագա մասնագիտական կյանքում անհրաժեշտ հմտությունների ամրապնդմանը: Ծրագիրը ուսանողակենտրոն է, այն ակնկալում է ուսանողների ակտիվ ներգրավվածությունը հետազոտական աշխատանքներում՝ հետազոտության խնդրի առաջադրման և հիմնավորման փուլերում, ինչպես նաև հետազոտության արդյունքների տարածման աշխատանքներում՝ սեմինարներին և ակադեմիական հրապարակումներում: Հետազոտման թեման չի կարող լինել ուսանողի կողմից արդեն իսկ ընտրված և նախահաստատված որևէ ռեֆերատի, ավարտական աշխատանքի կամ մագիստրոսական թեզի ցանկից:
Ծրագրի նպատակներն են.
– Զարգացնել ուսանողների հետազոտական և մեթոդաբանական հմտությունները՝բակալավրիատում և մագիստրատուրայում,
– Հնարավորություն տալ ուսանողներին ձեռք բերել հետազոտության գործնական հմտություններ և կիառել դրանք իրենց հետաքրքության շրջանակի հարցերում գործնական լուծումներ գտնելու համար: Զարգացնել ուսանողների մեջ այնպիսի հմտություններ, ինչպիսիք են՝ քննական (քննադատական) և ստեղծագործական մտածողությունը, արդյունավետ հաղորդակցումը, թիմային աշխատանքը, բանակցելը, հասարական կյանքում լայն ներգրավվածություն ունենալը, և այլն
– Նպաստել դասախոսների մենթորական հմտությունների զարգացմանը և դրանց ամրապնդմանը համալսարանական միջավայրում:
Ծրագիրը պետք է ընդգրկի հետևյալ պարտադիր բաղադրիչները.
- Ուսանող-դասախոս համատեղ հետազոտական աշխատանք
- Հետազոտության արդյունքների հրապարակայնացման աշխատանքներ (արդյունքների տարածում համալսարաններում, քննարկումների կազմակերպում, հետագա կիրառման ռազմավարություն և այլն):
Խրախուսվում է արդյունքների հրապարակումը առցանց կամ տպագիր ամսագրերում: Հետազոտության իրականացման ընթացքում առավել հետաքրքրված և առաջադեմ ուսանողներին հնարավորություն կտրվի համագործակցել համապատասխան հասարակական կազմակերպությունների հետ:
Թեմաներ
Հայտերը պետք է ներառեն, բայց չսահմանափակվեն հետևյալ թեմաներով. մարդու իրավունքներ, սոցիալական արդարություն, կրթության կառավարում, կրթական բարեփոխումներ և կրթության որակ, աշխատանքային իրավունք և շուկա, գենդերային հարցեր, ԶԼՄ-ներ և խոսքի ազատություն, հանրային առողջապահություն, բնապահպանություն, երիտասարդների մասնակցությունը ժողովրդավարական գործընթացներում, հակախտրական քաղաքականություն ու նորմեր, և այլն:
Ով կարող է դիմել
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի 4րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողներ, ինչպես նաև ուսանողական խմբեր: Ուսանողները պետք է կարողանան հստակորեն ներկայացնել հետազոտման ենթակա թեմաները՝ իրենց մենթոր-դասախոսների ուղղորդմամբ: Մենթորների համար թեկնածուական աստիճանը պարտադիր է, քաղաքականություն մշակելու և վերլուծելու փորձը ցանկալի է: Ուսանողները կարող են օգտվել արդեն գոյություն ունեցող տվյալներից կամ կատարել նոր ուսումնասիրություն իրենց հետաքրքրության թեմայի շուրջ:
Հայտերի ընդունման կարգը
Հայտ-դիմումները պետք է մշակվեն և ներկայացվեն ուսանողների կողմից՝ դիմելով մենթորների ուղղորդմանը, խորհուրդներին և փորձին: Մենթորները պետք է ներկայացնեն աջակցող նամակ, որում կնշվի համատեղ աշխատանքի կարգը և ձևը, ուսանողներից և դասախոսներից ակնկալվող աշխատանքները և վերջնական արդյունքի նկարագրությունը: Նամակում պետք է նաև հստակ նշված լինի, որ ներկայացվող թեման չի հետազոտվել նախկինում և դուրս է համալսարանի կողմից նախանշված թեմաների ցանկից:
Մենթորները նաև պետք է ներկայացնեն ինքնակենսագրություն, նշելով հրապարակումների ցանկը, նախկինում կատարված հետազոտական աշխատանքների օրինակները: Հետազոտական աշխատանքների արդյունքները կարող են ներկայացվել հայերեն և/կամ անգլերեն և ունենան անգլերեն համառոտագիր: Բյուջեն չպետք է գերազանցի 2500 ԱՄՆ դոլլար, ինչը կարող է ներառել մենթորների և ուսանողների համար նախատեսված հոնորար, ճանապարհածախս և ադմինիստրատիվ ծախսեր:
Ակնկալիքները և աշխատանքի արդյունքը
Հետազոտության աշխատանքների արդյունքները պետք է ներկայացվեն ուսանողների կողմից, լինեն 8000 բառի սահմանում, պարտադիր ներառեն հստակ առաջարկություններ և գործողություններ, ինչպես նաև աշխատանքի համառոտագիրը: Ծրագրի տևողությունը չպետք է գերազանցի 6 ամիսը:
Ընտրված դիմորդների համար կկազմակերպվի հետազոտման և գրավոր հմտությունների զարգացման վերապատրաստման դասընթաց:
Դիմումների ներկայացումը
Հետաքրքրված ուսանողները պետք է ներկայացնեն իրենց հետազոտության առաջարկների դիմում-հայտերը (դիմումի ձևը տես ստորև) և օժանդակ նյութերը հետևյալ էլ. հասցեին register@osi.am, ինչպես նաև ներկայացնեն թղթային տարբերակները ԲՀՀՀ գրասենյակ (Երևան, Թումանյան 2րդ փակուղի, տուն 7/1) մինչև 2014 թ. հունվարի 31ը: Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Բարձրագույն կրթության աջակցման ծրագրի պատասխանատու՝ Աննա Գևորգյանին, հեռ. 53-38-62; 53-67-58, էլ. փոստ` anna@osi.am.
Մրցույթի հետ կապված հարցերի պարզաբանմանը նվիրված հանդիպումը տեղի կունենա Կոնգրես հյուրանոցում 2014թ. հունվարի 16-ին, ժամը 16.30-ին:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.osi.am կայքը:
Դիմումի փաթեթ
- Լրացված հետազոտության դիմումը
- Ծրագրի բյուջե
- Մենթորի կենսագրություն (CV)
- Մենթորի կողմից աջակցման նամակ
- Նախագծի ղեկավարի/ուսանողի/ կենսագրություն (CV)