Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուսանողներին հանձնվեցին կրթաթոշակի հավաստագրերը

  Ս.թ. մարտի 4-ին ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կրթաթոշակի արժանացած ուսանողների հավաստագրերի հանձնումը, որին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի համակարգող Կարեն Իսկանդարյանը, կենտրոնի ներկայացուցիչներ, մասնաճյուղի ՈՒԽ-ի նախագահ Վարդան Եգանյանը, ուսանողներ:

Կարեն Իսկանդարյանը ներկայացրեց մրցույթի անցկացման կարգը և արդյունքները: Կրթաթոշակ տրամադրելիս հաշվի են առնվել սոցիալապես անապահով, հեռավոր կամ սահմանամերձ գյուղերի բնակիչ, ծնողազուրկ լինելու, օրինակելի վարք, հասարակական ակտիվություն, բարձր առաջադիմություն և հաշմանդամություն ունենալու հանգամանքները:

Ս. Առաքելյանը շնորհավորեց բոլոր հաղթողներին, ուսանողներին կոչ արեց լինել ավելի ակտիվ, հետաքրքրվել տարբեր ծրագրերով և մրցույթներով:

Այնուհետև ՀԵՀ կենտրոնի համակարգողը հանձնեց հավաստագրերը կրթաթոշակի արժանացած հետևյալ ուսանողներին.

1. Էդիլյան Սաթինե Գևորգի,

2. Գանջալյան Նինա Հրայրի,

3. Ղևոնդյան Սոնա Գառնիկի,

4. Վարշամյան Վահե Դավիթի,

5. Գրիգորյան Գոհար Աշոտի,

6. Գասպարյան Արփինե Սմբատի,

7. Փարսադանյան Սրբուհի Մարտիկի:

Կրթաթոշակի չափը ՀՀ տարբեր բուհերի 810 ուսանողների համար նույնն է՝ 80.000 ՀՀ դրամ, որը փոխանցվում է կրթօջախին`  ուսանողների վարձի մի մասը մարելու նպատակով:

ով: