Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրկին հայտարարում է «Վաճառքի և սպասարկման դպրոց» վերապատրաստման ծրագրի մասին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրկին հայտարարում է «Վաճառքի և սպասարկման դպրոց» վերապատրաստման ծրագրի մասին

Հարգելի Ուսանողներ,

Ուրախ ենք տեղեկացնել ՎիվաՍել-ՄՏՍ-ում «Վաճառքի և սպասարկման դպրոց» վերապատրաստման ծրագրի շարունակության մասին:

Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդ ուսանողների վաճառքի և սպասարկման հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական մակարդակով յուրացնելու կարևոր հմտություններ:

Ծրագիրը ներառելու է երկօրյա դասընթաց, այնուհետև 2 ամիս տևողությամբ առնվազն կես օրվա ներգրավվածությամբ պրակտիկա ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության սպասարկման կենտրոններում:

Ծրագրի ավարտին կտրվեն հավաստագրեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից, իսկ լավագույն ուսանողները կարժանանան անհատական խրախուսման և կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոնների համար դիտարկվելու նպատակով:

Ծրագրին կարող են դիմել միայն ԲՈՒՀ-ի 3-րդ, 4-րդ կուրսի և մագիստրատուրայի բարձր առաջադիմությամբ ուսանողները: Տեխնիկական կամ բնագիտական մասնագիտացումը, օտար լեզուների իմացությունը և ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում (8-ժամ) ներգրավվածությունը ծրագրի կիրառական մասին դիտարկվելու են իբրև առավելություն:

Այսպիսով, եթե դուք ունեք հմուտ հաղորդակցվելու ունակություն, դրական մոտեցում, տեղեկատվությունն արագ ընկալելու և յուրացնելու կարողություն և պատրաստ եք պահպանել Վիվա-Սել ՄՏՍ Ընկերություն էթիկայի նորմերը և կարգերը, կարող եք դիմել ծրագրին մասնակցելու համար:

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV/ինքնակենսագրականը և կից նամակ, որի մեջ պետք է պատատասխանեք հետևյալ հարցին՝ “Ինպե՞ս եմ տեսնում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ապագան հետագա 3 տարիների ընթացքում” սռնվազն կես էջ պարունակությամբ:

Տեղի է ունենալու ուսանողների ընտրության գործընթաց` ըստ վերը նշված պահանջների:

Խնդրում ենք մինչև ս.թ. հոկտեմբերի 17-ը Ձեր դիմումներն ուղարկել vc-mtsschool@mts.am  էլեկտրոնային հասցեին` կից ներկայացնելով պահանջված փաստաթղթերը: