Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բասկետբոլի և վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

Հարգելի՛ ուսանողներ, ս.թ. հոկտեմբերի 10-17-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի կունենա բասկետբոլի և վոլեյբոլի (տղա-աղջիկ) մասնաճյուղային առաջնություն:

Ցանկացողները կարող են մինչև ս/թ հոկտեմբերի 9-ը դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վ. Պողոսյանին: