Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Աշխատանքային պրակտիկայի  հրավեր

Աշխատանքային պրակտիկայի  հրավեր

2017թ. մարտի 17-ին՝ ժամը 14:00-ին,  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի օնլայն (թիվ 39) լսարանում հրավիրում ենք մասնակցելու ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Գյուղական Զբոսաշրջության Ինտեգրացված Զարգացում» նախագծի ներկայացմանը, որի բաղադրիչներից է «Երիտասարդների առաջխաղացման արահետ» ծրագիրը:

Դուք երիտասարդ եք, ունեք բարձրագույն կրթություն, հետաքրքրված եք Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացմամբ, ունեք նոր գաղափարներ, հետաքրքիր առաջարկներ, սակայն դրանք իրականացնելու հնարավորություն չունեք:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Երիտասարդների առաջխաղացման արահետ» ծրագիրը, համագործակցելով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ, ձեզ հնարավորություն է տալիս վեցամսյա վճարովի պրակտիկա (վճարելու եք ոչ թե դուք՝ պրակտիկանտներդ, այլ ձեզ են վճարելու) անցնել Տուրիզմի հետազոտական և զարգացման կենտրոնում:

Աշխատանքային պրակտիկայի մասնակիցները հնարավորություն կունենան կատարելագործել իրենց գիտելիքներն ու հմտությունները, կապեր հաստատել տուրիզմի շուկայում գործող ընկերությունների հետ, բիզնես ծրագրեր մշակել և իրականացնել: 

Հանդիպման ընթացքում ծրագրի համակարգողները կներկայացնեն Տուրիզմի հետազոտական և զարգացման կենտրոնի նպատակը և խնդիրները, պրակտիկայի մասնակիցների ընտրության չափանիշները, կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

Մասնակցության համար դիմեք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի տուրիզմի  կառավարման և մշակութաբանության ամբիոն, Պ. Ասիլբեկյանին:
Հեռ. 093506338, (+374263) 40035