Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիտական ու գիտատեխնիկական նախագծերի ՄՐՑՈՒՅԹ

Գիտական ու գիտատեխնիկական նախագծերի ՄՐՑՈՒՅԹ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարությունը 2011 թ. օգոստոսի 24-ին կնքված մտադրությունների հուշագրի շրջանակներում հայտարարում են գիտական ու գիտատեխնիկական նախագծերի ՄՐՑՈՒՅԹ:

Նախագծերը կարող են ներկայացվել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից սահմանված գիտական հետազոտությունների հետևյալ ուղղություններով.

– կենսատեխնոլոգիա /գիտություններ կյանքի մասին,

– նյութագիտություն,

– օպտիկական տեխնոլոգիաներ,

– տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ,

– բնապահպանական տեխնոլոգիաներ ու կայուն զարգացմանն ուղղված հետազոտություններ:

Հայտերը ներկայացվում են ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե (Օրբելի եղբայրների փողոց 22, 7-րդ հարկ, 708 սենյակ)` հայաստանյան կողմի համակարգողի ստորագրված դիմումով, աշխատանքային օրերին, ժամը 10.00 – 13.00 և 14.00 – 17.00, մինչև  2016 թվականի հուլիսի 14-ը ներառյալ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 210 140 +115 կամ 112 հեռախոսահամարներով:

Մրցույթի հրավերի փաթեթը:

Աղբյուրը՝ http://www.scs.am