Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Համացանցում հասանելի է «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» գիրքը

Համացանցում հասանելի է «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» գիրքը

Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման նախաձեռնությամբ և ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆինանսական աջակցությամբ 2016թ. սեպտեմբերի 15-ից 18-ն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպված «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողովի զեկուցումների նյութերն ամփոփվել են մեկ ժողովածուում:

Ժողովածուն բաղկացած է 5 հիմնական բաժիններից՝ իրավագիտություն, քաղաքագիտություն, քաղաքագիտություն և հոգեբանություն, պատմություն, տնտեսագիտություն: Ժողովածուում տեղ են գտել նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի ուղերձները, գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Ավետիք Հարությունյանի բացման և Ն. Ի. Լոբաչևսկու անվան Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Վերա Ռոմանովսկայայի ողջույնի խոսքերը, ինչպես նաև գիտաժողովի մասնակիցների համատեղ հայտարարությունը:

 Աղբյուրը՝ http://armscoop.com/2016/12/artsakh-25-book/