Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ «Մենք և մեր ազգային պարերը» խորագրով միջոցառում

2017թ. մայիսի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Մենք և մեր ազգային պարերը» խորագրով միջոցառում, որը կազմակերպվել էր բուհի ուսանողական խորհրդի կողմից:

Մասնաճյուղում կայացավ «Մենք և մեր ազգային պարերը» խորագրով միջոցառում

Միջոցառմանը ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:

Մասնաճյուղում կայացավ «Մենք և մեր ազգային պարերը» խորագրով միջոցառում

«Մենք և մեր ազգային պարերը» թեմայով միջոցառման նպատակն էր ներկայացնել, մարդկանց հաղորդակից դարձնել մեր ազգային-մշակութային արժեքներին (մասնավորապես` ազգագրական պարերին), որոնց անաղարտ պահպանումը  անփոխարինելի դեր ունի սերունդների ազգային դաստիարակության ու ազգի դիմագիծը պահպանելու գործում:

Մասնաճյուղում կայացավ «Մենք և մեր ազգային պարերը» խորագրով միջոցառում

Ուսանողների կողմից ներկայացվեցին ազգային պարերը` իրենց նկարագրով, ստուգաբանությամբ, ապա մատուցվեցին դրանք:

Մասնաճյուղում կայացավ «Մենք և մեր ազգային պարերը» խորագրով միջոցառում

Վկայակոչվեց մեծն Կոմիտասի այն խոսքը, թե պարն արտահայտում է տվյալ ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը:

Մասնաճյուղում կայացավ «Մենք և մեր ազգային պարերը» խորագրով միջոցառում

Միջոցառման սկիզբն ազդարարվեց հայ ազգային չարախափան պարերից մեկով՝ Փափուռիով, որին մասնակցեցին ԵՊՀ ԻՄ-ի ազգային պարի խմբակի ուսանողները։

Մասնաճյուղում կայացավ «Մենք և մեր ազգային պարերը» խորագրով միջոցառում

Ընդգծվեց, որ պարի մեջ առկա շարժումները, ինչպիսիք են ծափն ու ոտքով հարվածելը, ըստ հին հայկական ավանդույթի, ունեն չար ուժերին հեռու պահելու իմաստ:

Ապա համալսարանական բեմի վրա թնդացին Կարնո քոչարին, Ալաշկերտի քոչարին, «Դուն էն հուրին իս» երգի ներքո ալիքվեց նազանի նաիրուհիների հեզաճկուն պարը:

Մասնաճյուղում կայացավ «Մենք և մեր ազգային պարերը» խորագրով միջոցառում

Պարերին զուգահեռ` ներկայացվեցին նաև շարականներից և գուսաննների երգերից:

Մասնաճյուղում կայացավ «Մենք և մեր ազգային պարերը» խորագրով միջոցառում

Միջոցառման մասնակիցներին իր շնորհակալությունը հայտնեց Ուսանողական խորհրդի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը` նշելով, որ ուսանողների համատեղ ու ինքնուրույն ջանքերով հաջողությամբ պսակվեց իրենց ծրագրած շարքի (ազգային-մշակութային արժեքների ներկայացման) առաջին փորձը և կաշխատեն շարունակել ու պատվով իրականացնել այն:  

Մասնաճյուղում կայացավ «Մենք և մեր ազգային պարերը» խորագրով միջոցառում

Վերջում ելույթ ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը` խրախուսելով Ուսանողական խորհրդի այդ նախաձեռնությունը, ընդգծելով ազգային-մշակութային արժեքների պահպանման կարևորությունը: Նա մասնավորապես նշեց. «Դարերի հոլովույթում, մանավանդ պետականության կորստի ժամանակ, հային հայ է պահել իր ազգային արվեստը, լեզուն, մշակույթը, հոգևոր ժառանգությունը: Եվ որպեսզի երբևէ չհայտնվենք իր մայրենի լեզուն չիմացող այն թշվառի, իր ազգային ծառից պոկված այն տերևի կարգավիճակում, որ տատանվում է ամեն մի պատահական քամուց, պետք է ամուր կառչենք մեր արմատներին, վերադառնանք դեպի մեր ակունքները, լավ ճանաչենք և ուրիշներին էլ ճանաչել տանք մեր ազգային-մշակութային արժեքները»:

Մասնաճյուղում կայացավ «Մենք և մեր ազգային պարերը» խորագրով միջոցառում