Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում

2017թ. մարտի 3-ին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության  ֆակուլտետում  տեղի ունեցավ միջոցառում, որին, որպես հատուկ հյուր, հրավիրված էր Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ն.Խուդավերդյանը, մասնակցում էին ֆակուլտետի դասախոսները և ուսանողները:

Միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում

Միջոցառման ընթացքում ուսանողները, տիկին Խուդավերդյանին ուղղելով իրենց հետաքրքող հարցերը, ստացան անկեղծ ու անմիջական պատասխաններ:

Հարցերի մոտավոր շրջանակն այսպիսին էր.

  • «Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը»,
  • «Ի՞նչ է Ձեզ համար  նշանակում  լինել հաջողակ, հասնել  հաջողությունների»,
  • Ինչպե՞ս է հաջողվում զուգակցել  ընտանիքը և  սիրելի աշխատանքը»,
  • «Ի՞նչպես եք ընդունում Ձեր  հասցեին  ուղղված  քննադատությունները»,
  • «Ի՞նչ դեր  պետք  է  ունենա  փողը  մարդու  կյանքում»,
  • «Ի՞նչ եք  սիրում անել  ազատ  ժամանակ»,
  • «Ո՞րն է  Ձեր  ամենամեծ  խորհուրդը, որը  կարող  եք  այժմ մեզ տալ»:

Պատասխանելով, օրինակ, «Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը» հարցին՝ Ն.Խուդավերդյանը նշեց, որ իր երկու զավակները:

«Ի՞նչ  եք  սիրում անել  ազատ  ժամանակ» հարցին պատասխանեց, որ սիրում է լրացնել սուդոկու, նվագել և նկարել:

Միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում

«Ի՞նչ երգ  է սիրում լսել, ի՞նչ գիրք կարդալ  և ի՞նչ ֆիլմ դիտել»  հարցերին  նա պատասխանեց, որ նախընտրում է  դասական երաժշտություն,  քանի որ այն ավելի խորն է և հոգեհույզ, թեև կան բազմաթիվ գեղեցիկ   երգեր, սակայն սիրելի երգ դժվարանում է առանձնացնել:  Ընդգծելով, որ առհասարակ չկա վատ գիրք կամ ֆիլմ (ցանկացածից կարելի է դաս քաղել)՝ Ն.Խուդավերդյանը խորհուրդ տվեց ընթերցել  առնվազն  Աստվածաշունչը:

Ուսանողների այն հարցին, թե ինչ խորհուրդ կտար ինքն իրեն  6, 16 և  20 տարեկանում, նա ափսոսանք հայտնեց, որ  մանուկ հասակում չի զարգացրել նկարելու  իր  ձիրքը, իսկ ներկաներին խորհուրդ տվեց կյանքին վերաբերվել թեթև, բայց չլինել մակերեսային:

Միջոցառման  վերջում   տիկին  Խուդավերդյանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին՝ նման նախաձեռնության, ստեղծված մտերմիկ-անմիջական մթնոլորտի համար, իսկ ներկաները հույս հայտնեցին,  որ նախաձեռնությունը կլինի  շարունակական: