Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղի շրջանավարտների հետ տնօրենի հերթական հանդիպումը

2016թ. հոկտեմբերի 3-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ տնօրեն Ս.Առաքելյանի հերթական հանդիպումը մասնաճյուղի «Կադրային բանկ»-ում գրանցված մի քանի շրջանավարտների հետ:

Տնօրենը, ողջունելով շրջանավարտներին, նրանց ներկայացրեց մասնաճյուղի որդեգրած կադրային քաղաքականությունը ԵՊՀ ԻՄ-ի դասախոսական, վարչական և ուսումնաօժանդակ անձնակազմը բուհի շրջանավարտներով համալրելու մասին:

Մասնաճյուղի շրջանավարտների հետ տնօրենի հերթական հանդիպումը

Ուղարկված ինքնակենսագրությունների և մոտիվացիոն նամակների հիման վրա շրջանավարտներին տրվեցին հարցեր, ճշտվեց նրանց նեղ մասնագիտացումը, աշխատանքային փորձը, անհատական նախասիրություններն ու կարողությունները, նախընտրած աշխատանքի վերաբերյալ իրենց պատկերացումները:

Քննարկումից հետո որոշվեց մի քանի շրջանավարտների հրավիրել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ՝ փորձաշրջանով աշխատելու: