Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Համակարգչային գրաֆիկա» I, «Դիզայն» I և II կուրսերի ուսումնական պրակտիկան ավարտվեց

 2017թ. հուլիսի 3-15-ը կայացավ 2016-17 ուստարվա ուսումնական պլանով նախատեսված՝ «Համակարգչային գրաֆիկա» I, «Դիզայն» I և II կուրսերի ուսումնական պրակտիկան:

«Համակարգչային գրաֆիկա» և «Դիզայն» մասնագիտությունների I կուրսերի համատեղ պրակտիկան ղեկավարում էր Կիրառական արվեստի ֆակուլտետի ՄԿԾ-ի պատասխանատու, Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ասիստենտ, ՀՀ ՆՄ անդամ Ա.Չիբուխչյանը:

«Համակարգչային գրաֆիկա» I, «Դիզայն» I և II  կուրսերի ուսումնական պրակտիկան ավարտվեց

Ուսումնական պրակտիկան անցկացվել է Իջևան քաղաքի կենտրոնական զբոսայգում, դենդրոպարկում, Կիրառական արվեստի ֆակուլտետի տեքստիլ 1 արվեստանոցում և հ1 լսարանում:

Պրակտիկային մասնակցած 10 ուսանողներն ուսումնասիրել են տարատեսակ բույսերի կառուցվածքը, դրանք ճեպանկարելու  և մշակելու տարբերակները: Յուրաքանչյուր ուսանող կատարել է 20-30 ճեպանկար, որոնցից լավագույններն ընտրվել են հիմնական առաջադրանքի համար:

«Համակարգչային գրաֆիկա» I, «Դիզայն» I և II  կուրսերի ուսումնական պրակտիկան ավարտվեց

2-ական ընտրված բուսական աշխարհի օրինակները մշակվել են գույնով, որոնցից յուրաքանչյուրը ենթարկել է ոճավորման՝ ստիլիզացիայի (շտրիխ, կետային և կոնտուրային նկարչություն):

«Համակարգչային գրաֆիկա» I, «Դիզայն» I և II  կուրսերի ուսումնական պրակտիկան ավարտվեց

Ըստ բիոնիկայի հիմնական օրենքների՝ 2-3 փուլերով ուսանողներն այդ օրինակներից ստացել են կենցաղային իրեր, ինչպես նաև հագուստի տեսակներ՝ օգտագործելով ընտրված բույսերի գունային և ոճային առանձնահատկությունները:

Աշխատանքներն  իրականացվել են ազատ ոճով, որը նպաստել է պրակտիկանտ-ուսանողների՝ կոմպոզիցիոն աշխատանքների կատարման վարպետությանն ու բիոնիկայի ուսումնասիրմանը:

«Համակարգչային գրաֆիկա» I, «Դիզայն» I և II  կուրսերի ուսումնական պրակտիկան ավարտվեց

«Դիզայն» II կուրսի պրակտիկան ղեկավարում էր  Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ասիստենտ, ՀՀ ՆՄ անդամ Դ.Չիբուխչյանը:

Ուսումնական պրակտիկան հիմնականում անցկացվել է Իջևանի կենտրոնական զբոսայգու հարակից կիսակառույց շինությունների մոտ, իսկ վերջին 3 օրերին՝ ֆակուլտետի հ1 և հ2 լսարաններում:

«Համակարգչային գրաֆիկա» I, «Դիզայն» I և II  կուրսերի ուսումնական պրակտիկան ավարտվեց

Պրակտիկային մասնակցած 8 ուսանողները 10-15 ճեպանկարների միջոցով ընտրել և բացահայտել են այն ճարտարապետական կառույցները, որոնք ունեն դիզայներական միջամտության կարիք: Լավագույն օրինակի ընտրությունից հետո սկսել են մշակել փոփոխված 2 տարբերակները: Ընտրված օրինակներից էին կիսակառույց շենքեր, սրճարաններ, մշակույթի տունը, դրան հարակից կառույցը և այլն:

Կատարված փոփոխությունները վերաբերել են կառույցների միայն էքստերիերային հատվածներին: Ուսանողներն այդպիսով ձեռք են բերել պատկերացում, թե ինչպես կարելի է ձևափոխել ճարտարապետական կառույցների արտաքին տեսքերը:

Ղեկավարների խոսքով՝ ուսումնական պրակտիկաները բավականին արդյունավետ էին և հագեցած. նպաստեցին ուսանողների ստեղծագործական կարողությունների զարգացմանը, նրանց տեսական գիտելիքների գործնական ամրապնդմանը: