Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ապրիլի 4-ի տնօրենության ընդլայնված նիստում

2017թ. ապրիլի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ տնօրենության ընդլայնված նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին ամբիոնների վարիչները, մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուները, ուսանողական կառույցների ներկայացուցիչները:

Ապրիլի 4-ի տնօրենության ընդլայնված նիստում

Տնօրենության ընդլայնված նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-17 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման քննությունների անցկացման և ավարտական աշխատանքների պաշտպանության նախապատրաստական աշխատանքներին, մասնաճյուղի դասախոսական կազմի ուսումնական և ուսումնամեթոդական բեռնվածության հաշվարկի նորմերին վերաբերող ու մի քանի ընթացիկ հարցեր:

Առաջին հարցի վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ ընթացքի մեջ են 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցման ավարտական աշխատանքների և հեռակա ուսուցման քննաշրջանների նախապատրաստական աշխատանքները:    

Ապրիլի 4-ի տնօրենության ընդլայնված նիստում

Համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց երեք օրվա ընթացքում կազմել ամփոփիչ ատեստավորման քննությունների անցկացման և ավարտական աշխատանքների պաշտպանության խորհրդատվությունների ժամանակացույցները՝ այդ հարցերը նախապես քննարկելով ամբիոնների և ֆակուլտետների գիտական խորհուրդների նիստերում:

Մյուս հարցի կապակցությամբ որոշվեց մասնաճյուղի դասախոսական կազմի ուսումնական և ուսումնամեթոդական բեռնվածության հաշվարկի նորմերը, փոփոխություններով հանդերձ, ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի քննարկմանը: