Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուսուցչի օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

2016թ. հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տոնական միջոցառում, որը կազմակերպել էր կրթական ծրագրերի գծով տնօրենի խորհրդական, մանկ. գիտ. թեկն., դոցենտ Վ. Բրուտյանը:

Ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, ուսանողներ, հյուրեր, հատուկ հրավիրված էին մասնաճյուղում նոր ներդրված «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության ուսանողներին դասավանդած դասվարները:      

Ուսուցչի օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

Բացման խոսքով հանդես եկավ պարոն Բրուտյանը՝ Ուսուցչի օրվա առթիվ շնորհավորելով  բոլոր ուսուցիչներին, մանկավարժներին, կրթության ոլորտի ներկայացուցիչներին, հղելով նրանց մեծարանքի ու երախտագիտության խոսքեր, ընդգծելով նրանց անգնահատելի դերն ու ավանդը սերունդների կյանքում, նրանց ամենօրյա տքնաջան, որքան պատվաբեր, նույնքան էլ պատասխանատու աշխատանքը:

Ուսուցիչներին ողջույնի, շնորհավորանքի և երախտիքի խոսք ասաց ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը՝ մասնավորապես նշելով. «Անգնահատելի է ուսուցչի դերը հասարակության մեջ: Մեր ամբողջ բազմադարյա պատմության ընթացքում ուսուցիչը միշտ էլ առանձնակի հարգանք ու սեր է ունեցել: Ամենանվիրյալ, ամենահայրենասեր մարդկանց մենք կոչել ենք «Ուսուցիչ» անունով: Մենք պիտի առանձնահատուկ մեծարանք, պատկառանք, սեր ունենանք ուսուցչի և զինվորի նկատմամբ. նրանք են պետության  հզորացման գլխավոր գրավականները»:

 

Մասնաճյուղն իր համար սաներ պատրաստած հարգարժան դասվարերին պատվեց ջերմ խոսքերով ու շնորհակալագրերով, իսկ նորաթուխ ուսանողներն իրենց առաջին, սիրելի ուսուցիչներին՝ ծաղիկներով, անկեղծ, սրտաբուխ բանաստեղծություններով ու երգերով:

Ուսուցչի օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

Ուսուցչի տոնին  բանաստեղծության ու երաժշտության լեզվով իրենց անապական, մաքուր սրտի խոսքն ասացին նաև դպրության ուղին նոր բռնած շնորհալի փոքրիկները:

Ուսուցչի օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

Ելույթ ունեցան և ուսուցիչները՝ խորին երախտագիտությամբ ու ակնածանքով դեպի իրենց կրթած ու դաստիարակած մանկավարժները և մեծ սիրով ու պատասխանատվությամբ դեպի իրենց սաները:

Ուսուցչի օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

Իր հուզիչ ու ազդեցիկ խոսքն ասաց վաստակավոր մանկավարժ, մասնաճյուղի փորձառու դասախոս, բ.գ.թ., դոցենտ Աիդա Սարհատյանը:

Ուսուցիչների տոնը շնորհավորեց նաև Վանաձորից հրավիրված “Xtime” խումբը:

Ուսուցչի օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

Այնուհետև «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության առաջին կուրսի ուսանողներին հանդիսավոր կերպով հանձնվեցին նրանց ստուգման գրքույկները:

Վերջում տնօրենը շնորհակալություն հայտնեց պարոն Բրուտյանին՝ բարձր մակարդակով կազմակերպված միջոցառում իրականացնելու, մասնաճյուղում կրթության ոլորտի ներկայացուցիչների դերը արժևորելու բարեպատեհ հնարավորություն ստեղծելու համար:

Ուսուցչի օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

Միջոցառումից հետո նիստերի դահլիճում տեղի ունեցավ տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հանդիպումը մասնաճյուղ հրավիրված տարրական դասարանների դասվարների հետ:

Ուսուցչի օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարրական կրթությանը, մանկավարժությանը, դպրոցում և բուհում առկա մի շարք խնդիրներին վերաբերող հարցեր:

Ուսուցիչների կողմից արվեցին առաջարկներ հենց վաղ հասակից աշակերտներին մասնագիտական ճիշտ կողմնորոշում տալու, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտություն ընտրելու  վերաբերյալ:

Ուսուցչի օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

Վ.Բրուտյանը ուսուցիչներին հայտնեց իր աջակցությունը տարակարգ ստանալու համար ուսումնամեթոդական հոդված պատրաստելու և տպագրելու գործում:

Հանդիպման վերջում ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության անունից տնօրենը փոքրիկ անակնկալ մատուցեց գիտելիքի ու դպրության երախտավոր սերմնացաններին, ևս մեկ անգամ բարձրաձայնեց նրանց հանդեպ ջերմ սիրո ու անմնացորդ վստահության մասին, իրենց ազգանվեր ու մարդանվեր գործում նրանց մաղթեց ոգու կորով, անսասան հավատ, արժանվույնս գնահատված լինելու բավականություն:

Ուսուցչի օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում