Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ անգլալեզու հռչակավոր գրողներին նվիրված միջոցառում

2017թ. մայիսի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ անգլալեզու հռչակավոր գրողներին նվիրված միջոցառում` «ԱԼԳ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողների մասնակցությամբ:

Մասնաճյուղում կայացավ անգլալեզու հռչակավոր գրողներին նվիրված միջոցառում

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին դասական և ժամանակակից գրողների (Ուիլյամ Շեքսպիրի, Չարլզ Դիկկենսի, Բեռնարդ Շոուի, Ջորջ Բայրոնի, Լուիս Քերոլլի, Ռոբերտ Ֆրոստի, Ջոն Թոլքինի, Ջոան Ռոուլինգի, Էռնեստ Հեմինգուեյի, Մարկ Տվենի) ստեղծագործությունները, նրանց հայտնի մտքերը, կենսագրական հետաքրքիր փաստեր:

Անի Ասրյանը ներկայացրեց մեծն Ուիլյամ Շեքսպիրին (1589-1613)`  38 պիեսի, 154 սոնետի, 4 պոեմի հեղինակին, դասակարգեց նրա հանճարեղ երկերն ըստ ստեղծագործության շրջանների և ըստ ժանրերի` կատակերգություններ, քրոնիկոններ, ողբերգություններ, որոնց թվում են «Համլետ», «Օթելլո», «Մակբեթ», «Լիր արքա» և այլ գլուխգործոցներ, ասմունքեց  մի գեղեցիկ սոնետ: 

Մասնաճյուղում կայացավ անգլալեզու հռչակավոր գրողներին նվիրված միջոցառում

Մանե Գաբրիելյանը ներկայացրեց 19-րդ դարի  ամենահայտնի վիպասաններից մեկի` Չարլզ Դիկկենսի կենսագրությունն ու ստեղծագործությունները: Նշվեց, որ Չարլզ Դիկկենսը մեծ հռչակ է վայելել դեռ կենդանության օրոք: Նա ռեալիզմի ամենավառ ներկայացուցիչներից է, որի ամենահայտնի ստեղծագործություններն են «Օլիվեր Թվիսթն» ու «Դեվիդ Քոփերֆիլդը»:

Մասնաճյուղում կայացավ անգլալեզու հռչակավոր գրողներին նվիրված միջոցառում

Ինեսսա Բաղինյանը ներկայացրեց Բեռնարդ Շոուին, ով հռչակավոր իռլանդացի գրող է, նոբելյան մրցանակակիր և հասարակական գործիչ: Նրա ստեղծագործությունները հումանիզմի և հեգնանքի մի յուրահատուկ միաձուլում են: Ուսանողուհին հատուկ ուշադրություն դարձրեց նրա «Պիգմալիոն» ստեղծագործությանը:

Մասնաճյուղում կայացավ անգլալեզու հռչակավոր գրողներին նվիրված միջոցառում

Մարիամ Բաբուրյանը խոսեց Ջորջ Գորդոն Բայրոնի մասին, ով անգլիական ռոմանտիզմի ներկայացուցիչ է և հայտնի է ոչ միայն իր ստեղծագործություններով, այլև վառ կյանքով:

Մասնաճյուղում կայացավ անգլալեզու հռչակավոր գրողներին նվիրված միջոցառում

Վահիդա Խոջայանը ներկայացրեց աբսուրդ գրականության ներկայացուցիչ Լուիս Քերոլլին և նրա անմահ ստեղծագործությունները` «Ալիսը հրաշքների աշխարհում» և «Ալիսը Հայելու աշխարհում»: Ուսանողուհին նաև Ալիսի կերպարով տորթ էր պատրաստել: 

Մասնաճյուղում կայացավ անգլալեզու հռչակավոր գրողներին նվիրված միջոցառում

Լիանա Թումանյանը ներկայացրեց Ռոբերտ Ֆրոստին, ով դասավանդել է ամերիկյան շատ բուհերում, և ում ստեղծագործություններում գերակշռում է Նոր Անգլիայի գյուղական կյանքի նկարագրությունը:

Մասնաճյուղում կայացավ անգլալեզու հռչակավոր գրողներին նվիրված միջոցառում

Արևիկ Ալիխանյանը ներկայացրեց  անգլիացի հռչակավոր գրող և բանասեր Ջոն Թոլքինին, ով եղել է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր ու դասավանդել է անգլոսաքսոնական լեզու և գրականություն: Նա հիմնականում գրել է ֆանտաստիկ ժանրի ստեղծագործություններ, որոնցից մանրամասն ներկայացվեց նրա հայտնի «Մատանիների տիրակալը» եռագրությունը:

Քրիստինե Գալստյանը ներկայացրեց ժամանակակից ամենահայտնի գրողներից Ջոան Ռոլինգին: Նրա` Հարրի Փոթերի մասին գրքերը սիրով ընթերցում են թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները:

Սիրանուշ Զաքարյանը ներկայացրեց Էռնեստ Հեմիգուեյին, ում ոճը մեծ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի արձակի վրա: Նա ստացել է Նոբելյան մրցանակ և վարել է արկածներով լի կյանք: Հեմինգուեյը համարվում է «Կորուսյալ սերնդի» գրողների ներկայացուցիչ:

Քրիստինե Աբազյանը ներկայացրեց Մարկ Տվենին, հումորով լի նրա ստեղծագործությունները` մասնավորապես «Թոմ Սոյերի արկածները» և «Հեքլբերի Ֆիննի արկածները»:

Ներկայացված բոլոր զեկուցումները բավականին հետաքրքիր էին և ուսուցողական: