Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության «Բնական գիտություններ» և «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա» բնագավառների մի շարք մասնագիտություններով: Մրցույթի արդյունքում մինչև 5 դրամաշնորհ կտրամադրվի 5-7 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի:
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է թղթային տարբերակով` մինչև 2017 թվականի մայիսի 31-ը ժամը 18:00 ներառյալ:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական քաղաքականության վարչությունում՝ աշխատանքային օրերին, ժամը 14:00 – 17:00, հեռ.` 21-01-40 (122):
Հայաստանի Հանրապետության կրթության և
գիտության նախարարություն