Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ «START UP. Քայլ 2. մտքի հստակեցում և ձեռնարկատիրական հատկանիշներ» ուսուցում-քննարկումը

2017թ. մայիսի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից, Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ իրականացվող «START UP. Քայլ 2. մտքի հստակեցում և ձեռնարկատիրական հատկանիշներ» ուսուցում-քննարկումը, որը վարում էր բիզնես-դասընթացավար Գագիկ Ցուցուլյանը:

Մասնաճյուղում կայացավ «START UP. Քայլ 2. մտքի հստակեցում և ձեռնարկատիրական հատկանիշներ» ուսուցում-քննարկումը

Ուսուցում-քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տարբեր ֆակուլտետների  ուսանողներ և շրջանավարտներ:

Գ.Ցուցուլյանը խոսեց  մտքի հստակեցման և ձեռներեցի ձեռնարկատիրական հատկանիշների մասին: Նա, ներկայացնելով անհատի սպասումները, պատկերեց  ներկաների սպասումների ծառը և նրանց առաջարկեց գրել իրենց նպատակները, դրանց նպաստող և խոչընդոտող գործոնները:

Մասնաճյուղում կայացավ «START UP. Քայլ 2. մտքի հստակեցում և ձեռնարկատիրական հատկանիշներ» ուսուցում-քննարկումը

Դասընթացավարը ուրախությամբ նկատեց, որ քննարկման արդյունքում մասնակիցներին հաջողվեց վերհանել ձեռներեցին բնորոշ հատկություններ, ինչը կնպաստի նրանց ձեռնարկած աշխատանքների իրականացմանը:

Այնուհետև Գ.Ցուցուլյանը մասնակիցներին խնդրեց առանձնացնել ձեռներեցին բնորոշ 10 հատկանիշ, որոնք կնպաստեն նոր ձևավորվող բիզնեսի առաջխաղացմանն ու կայունացմանը՝ շեշտը դնելով մշտական հաջողություն ունենալու անհրաժեշտության վրա:

Մասնաճյուղում կայացավ «START UP. Քայլ 2. մտքի հստակեցում և ձեռնարկատիրական հատկանիշներ» ուսուցում-քննարկումը

Ամփոփելով ուսանողների  արտահայտած տեսակետները՝ դասընթացավարը թվարկեց  ձեռներեցի՝ միջազգային փորձով հիմնավորված  հատկանիշները, ընդգծեց, որ միայն հավանական հաջողության  հույսով  ձեռնարկումները ենթակա  են  ձախողման:

Մասնաճյուղում կայացավ «START UP. Քայլ 2. մտքի հստակեցում և ձեռնարկատիրական հատկանիշներ» ուսուցում-քննարկումը

Ուսուցում-քննարկման երկրորդ փուլը նվիրված էր նախորդ հանդիպման ընթացքում ձևավորված խմբերի կողմից մշակված start up-երին: Խմբերը ներկայացրին  իրենց ընտրած գյուղում  տուրիստական ծառայության բնույթը, նշեցին  ծրագրի իրականացումը խթանող և սահմանափակող գործոնները, սահմանեցին առաջարկվող ծառայություններից օգտվող հաճախորդների խմբերը: 

Մասնակիցների հնարամիտ առաջարկությունները ոգևորեցին ներկաներին՝ հուշելով հետաքրքիր լուծումներ տուրիզմի հետազոտական և զարգացման նոր ձևավորվող կենտրոնի համար:

Մասնաճյուղում կայացավ «START UP. Քայլ 2. մտքի հստակեցում և ձեռնարկատիրական հատկանիշներ» ուսուցում-քննարկումը

Կազմակերպիչները, գնահատելով կատարված աշխատանքները, ուշադրություն դարձրեցին, թե որքանով էին ներկայացվող ծրագրերը  յուրահատուկ և իրատեսական:  Արդյունքում առանձնացվեց մեկ start up: Հաղթող խմբի անդամները,  որպես խրախուսական նվեր, ստացան «Չոր մարքեթինգ» գիրքը, որի հեղինակ, բիզնես թրեյներ Վահրամ Միրաքյանը կմասնակցի ծրագրի շրջանակներում իրականացվող  հաջորդ սեմինար-քննարկմանը: 

Ի դեպ, իրականացվող դասընթացներին կարող են մասնակցել մարզում  տուրիզմի զարգացմամբ հետաքրքրվող  բոլոր անձինք՝ անկախ նախորդ հանդիպումներում նրանց մասնակցության փաստից:

Մասնաճյուղում կայացավ «START UP. Քայլ 2. մտքի հստակեցում և ձեռնարկատիրական հատկանիշներ» ուսուցում-քննարկումը

Հանդիպման վերջում ՌԴ ֆինանսավորմամբ իրականացվող ՄԱԶԾ-ի «Գյուղական Զբոսաշրջության Ինտեգրացված Զարգացում» ծրագրի  օգնական Ռուզաննա Հայրապետյանը և  Ծրագրի «Երիտասարդների առաջխաղացման արահետ» բաղադրիչի ղեկավար Լիանա Դոյդոյանը  խոսեցին   Տուրիզմի հետազոտական և զարգացման կենտրոնի մասին,  ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտներին և ավարտական կուրսերի ուսանողներին հրավիրեցին մասնակցելու կենտրոնում վճարովի պրակտիկայի (ինտերնշիփի) մրցույթին: