Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մայր բուհի՝ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողներին հյուրընկալել էին տավուշցիները

2017թ. ապրիլի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ հանդիպում Մայր բուհի՝ ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած ուսանողների (Գոռ Դարմանյանի, Ապրես Գրիգորյանի, Գևորգ Մանուկյանի) հետ:

Մայր բուհի՝ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողներին հյուրընկալել էին տավուշցիները

Հանդիպմանը ներկա  էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, Տավուշի մարզի ռազմական ոստիկանության պետ Ս.Ամիրյանը, մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամներ, դասախոսներ և ուսանողներ, այդ թվում՝ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ, մասնաճյուղի ուսանողներ Գրիգոր Եգանյանը և Գրիգոր Փաշինյանը:

Մայր բուհի՝ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողներին հյուրընկալել էին տավուշցիները

Նախ՝ մերօրյա հերոսներին ողջունեց, երախտիքի ու դրվատանքի խոսքեր ասաց մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, ապա մտերմիկ ու անմիջական մթնոլորտում կայացավ հանդիպումը:

Մայր բուհի՝ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողներին հյուրընկալել էին տավուշցիները

Մեր քաջարի տղաները ներկայացրին հատկանշական փաստեր ու դրվագներ պատերազմական գործողություններից, որոնք ներկաների մեջ առաջացրին մեծ հետաքրքրություն:

Ուսանողներն իրենց հերոս ընկերներին ուղղեցին հարցեր և ստացան ուշագրավ պատասխաններ: Օրինակ, այն հարցին, թե ինչ էր զգում 18-20 տ երիտասարդը, երբ խաչվում էին իր և հակառակորդի հայացքները, պատասխանեցին, որ թշնամուն այդպիսի հաճույք չէին պատճառում:

Մայր բուհի՝ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողներին հյուրընկալել էին տավուշցիները

Այն հարցին, թե ինչ է հայրենիքը նրանց ընկալմամբ, որն է հայրենասիրության նրանց սահմանումը, պատասխանեցին, որ հայրենիքից թանկ ոչինչ չկա, այն, ինչ կարող ես առանց երկմտելու հայրենիքի հետ դնել կշեռքի նժարին, քո կյանքն է։

Վերջում հանդիպման մասնակիցները երախտագիտության, հիացումի, պարծանքի խոսքեր ասացին  մեր հերոս տղաներին:

Մայր բուհի՝ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողներին հյուրընկալել էին տավուշցիները

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամ, Տնտեսագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Սոսե Խաչատրյանն էլ իր հեղինակային բանաստեղծությունը նվիրեց նրանց.

Կյանքը պայքար է, կամքը՝ հաղթանակ,

Վախը՝  թշնամի, ուժը՝ մի բանակ,

Ու թե պարտվելը հեռու է քեզնից,

Եղի՛ր համարձակ:

Արձակի՛ր դու էլ թշնամուն կրակ,

Ոսոխին պահի՛ր միշտ սարսափի տակ,

Քո սխրանքն անմահ է, քաջարի՛ զավակ,

Դու՛ պիտի կերտես զորեղ հաղթանակ:

Դու միշտ խիզախ ես, իսկ կռվում՝ ճարպիկ,

Դու ես պահպանում սահմանն անառիկ,

Դու ես պարծանքը մեր հայրենիքի,

Հպարտությունը՝  քո  հետնորդների…