Սիրելի՛ ուսանողներ, 2021թ. մարտի 5-ին Վանաձորի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գիտական նստաշրջան: Զեկուցումների թեմատիկան ազատ է:
Գիտական նստաշրջանին ներկայացված լավագույն զեկուցումները կտպագրվեն ՎՊՀ ՈՒԳԸ «Գիտական հոդվածների ժողովածու»-ի հերթական համարում: Ակնկալում ենք ձեր գործուն մասնակցությունը:
Նստաշրջանի ընթացքում գործելու են հետևյալ բաժանմունքները.
- Պատմություն
- Իրավագիտություն և քաղաքագիտություն
- Հայ բանասիրություն
- Օտար լեզուներ և գրականություն
- Տնտեսագիտություն
- Մանկավարժություն
- Հոգեբանություն և սոցիոլոգիա
- Փիլիսոփայություն
- Արվեստագիտություն
- Բնագիտություն և աշխարհագրություն
- Կենսաբանություն և քիմիա
- Ֆիզիկա, մաթեմատիկա և ինֆորմատիկա:
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2020թ. դեկտեմբերի 25-ը Վանաձորի պետական համալսարանի ՈՒԳԸ էլ.փոստի հասցեին ուղարկել մասնակցության հայտը և զեկուցման համար նախատեսված հոդվածն ամբողջությամբ (էլ.փոստի հասցեն` sss.vsu.am@mail.ru):
Գիտական նստաշրջանին զեկուցման ներկայացված այն աշխատանքները, որոնք կարժանանան համապատասխան ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությանը, կունենան հնարավորություն մասնակցելու գիտաժողովին:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:
Բոլոր հոդվածները ստուգվում են գրագողությունը հայտնաբերող համակարգչային ծրագրերով:
Մասնակցության հայտը տե՛ս այստեղ:
Գիտական հոդվածների ուսանողական պարբերականին տպագրության տրվող հոդվածին ներկայացվող պահանջները տե՛ս այստեղ: