Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուսանողական գիտական նստաշրջանի մասնակցելու հրավեր

Վերջնական -  Գիտաժ.-ի հայտ. նկար

Սիրելի՛ ուսանողներ, 2021թ. մարտի 5-ին Վանաձորի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գիտական նստաշրջան: Զեկուցումների թեմատիկան ազատ է:

Գիտական նստաշրջանին ներկայացված լավագույն զեկուցումները կտպագրվեն ՎՊՀ ՈՒԳԸ «Գիտական հոդվածների ժողովածու»-ի հերթական համարում: Ակնկալում ենք ձեր գործուն մասնակցությունը:          

 

Նստաշրջանի ընթացքում գործելու են հետևյալ բաժանմունքները.

  1. Պատմություն
  2. Իրավագիտություն և քաղաքագիտություն
  3. Հայ բանասիրություն
  4. Օտար լեզուներ և գրականություն
  5. Տնտեսագիտություն
  6. Մանկավարժություն
  7. Հոգեբանություն և սոցիոլոգիա
  8. Փիլիսոփայություն
  9. Արվեստագիտություն
  10. Բնագիտություն և աշխարհագրություն
  11. Կենսաբանություն և քիմիա
  12. Ֆիզիկա, մաթեմատիկա և ինֆորմատիկա:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2020թ. դեկտեմբերի 25-ը Վանաձորի պետական համալսարանի ՈՒԳԸ  էլ.փոստի հասցեին ուղարկել մասնակցության հայտը և զեկուցման համար նախատեսված հոդվածն ամբողջությամբ (էլ.փոստի հասցեն` sss.vsu.am@mail.ru):

Գիտական նստաշրջանին զեկուցման ներկայացված այն աշխատանքները, որոնք կարժանանան համապատասխան ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությանը, կունենան հնարավորություն մասնակցելու գիտաժողովին:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:

Բոլոր հոդվածները ստուգվում են գրագողությունը հայտնաբերող համակարգչային ծրագրերով:

 

Մասնակցության հայտը տե՛ս այստեղ:

 

Գիտական հոդվածների ուսանողական պարբերականին տպագրության տրվող հոդվածին ներկայացվող պահանջները տե՛ս այստեղ: