Հարգելի՛ դասախոսներ, 2022թ. հունվարի 21-ին՝ ժամը 17:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպում է «Դասախոսի աշխատանքը ուսանողակենտրոն ուսուցման տեսանկյունից» թեմայով առցանց վերապատրաստումը, որը կվարի ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Անուշավան Մակարյանը:
Դասընթացի ժամանակ կքննարկվեն ուսանողակենտրոն և դասախոսակենտրոն մոտեցումների տարբերությունները, որակի ներքին ապահովման գործընթացներում դասախոսների ներգրավվածության կարևորությունը, դասավանդման և գնահատման կապը, կրթական ծրագրերի մշակման, արդյունքների գնահատման և բարելավման գործում պրոֆեսորադասախոսական անձնակազմի պատասխանատվության հարցերը:
Առցանց վերապատրաստմանը մասնակցելու համար կարող եք լրացնել հայտը հետևյալ հղումով՝ https://forms.gle/NDuPqYUVuULZKH2E6:
Դասընթացին միանալու հղումը կուղարկվի գրանցված մասնակիցների էլեկտրոնային փոստի հասցեներին: