Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառում զորամասում

2016թ. մայիսի 12-ին՝ մայիսյան հաղթանակների առիթով, ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները, ավանդույթի համաձայն,  կազմակերպել էին հանդիպում Իջևանի N զորամասի զինվորների հետ։

Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառում զորամասում

Հանդիպման սկզբում ակումբականները զինվորական անձնակազմի հետ ունեցան հայրենասիրական թեմաների շուրջ զրույց-քննարկում:

Այնուհետև «Տավուշ» ակումբը զինվորների համար ներկայացրեց փոքրիկ, բայց ոգեշունչ միջոցառում, որի ընթացքում մեր ուսանողները հանդես եկան ազգային-հայրենասիրական երգ ու պարով, ասմունքով:

Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառում զորամասում

Ուսանողներին միացան մեր շնորհալի զինվորները՝ ստեղծելով ջերմ ու անմիջական մթնոլորտ:

Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառում զորամասում

Վերջում «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի նախագահ Լազր Ափինյանը զինվորներին հանձնեց Երկրապահ կամավորականների միության կողմից մեր քաջարի զինվորների համար նախատեսված հուշանվերներ։

Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառում զորամասում

Ակումբականները խոստացան, որ նմանատիպ հանդիպումները կլինեն շարունակական, իսկ զինվորական անձնակազմը նրանց ճանապարհեց ջերմ ու սրտաբուխ խոսքերով։