Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մայր բուհի նվերը մասնաճյուղին

2016թ. նոյեմբերի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության ուսանողների հետ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի  և մասնագիտության ներկայացուցիչների հանդիպումը:

Մայր բուհի նվերը մասնաճյուղին

Հանդիպման նպատակն էր ուսանողներին ներկայացնել Մայր բուհի նվերը մասնաճյուղին՝ «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության ուսանողների համար էլեկտրոնային տախեոմետր:        

Մայր բուհի նվերը մասնաճյուղին

Նախ մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը հայտնեց իր խորին շնորհակալությունը ԵՊՀ-ի ռեկտոր պարոն Ա. Հ. Սիմոնյանին՝ «ՔԿԳ» մասնագիտության ուսանողների և պատասխանատուների կողմից ներկայացված խնդրանքը կատարելու՝ մասնագիտության համար այնքան անհրաժեշտ ու թանկարժեք սարքը տրամադրելու համար, ուսանողներին հորդորեց լինել առավել ակտիվ ու նպատակասլաց, ջանք ու եռանդ չխնայել լավ սովորելու, պահանջված մասնագետներ դառնալու գործում:   

Մայր բուհի նվերը մասնաճյուղին

Ապա Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ Սմբատ Դավթյանը ուսանողներին ներկայացրեց սարքի՝ էլեկտրոնային տախեոմետրի տեխնիկական ցուցանիշները, ավանդականի նկատմամբ առավելությունները:

Մայր բուհի նվերը մասնաճյուղին

«Էլեկտրոնային տախեոմետրը ժամանակակից սարքավորում է, որի միջոցով բարձր ճշտությամբ ստացվում են կետերի կոորդինատները և բարձրությունները, ինչպես նաև հնարավորություն է ստեղծվում տեղանքում որոշել ցանկացած կետի տեղադիրքը, այն ամրացնել համապատասխան սահմանանշանով, որը շատ կարևոր է կադաստրի վարման համար:  Այս սարքը համապատասխանում է միջազգային ստանդարտներին (քարտեզագրական բոլոր տվյալները ներկայացվում են թվային տեսքով), ունի ճշտության բարձր աստիճան, յուրաքանչյուր կետը չափում է կոորդինատների համար շատ բարձր արագությամբ (1-2 վայրկյանում): Տվյալները հավաստի են և կապված չեն մարդու տեսողության առանձնահատկությունների հետ, դրանք անմիջականորեն փոխանցվում են համակարգիչ, որտեղ էլ շատ արագ կազմվում է տվյալ տարածքի կադաստրային կամ տեղագրական քարտեզը»,- իր խոսքում ընդգծեց պարոն Դավթյանը:

Նշվեց, որ այս սարքի շնորհիվ մեր ուսանողները կդառնան աշխատաշուկայում առավել մրցունակ մասնագետներ: