Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Հայ բույս 2018» փառատոնին մասնակցելու հրավեր

«Հայ բույս 2018» փառատոնին մասնակցելու հրավեր

2018թ. հունիսի 30-ին՝ ժամը 11:00-18:00-ն, Ենոքավանում տեղի կունենա հայկական բույսերի «Հայ բույս» փառատոնը, որը հնարավորություն կտա ճանաչելու Հայաստանում աճող հայտնի ու անհայտ բույսերի նշանակությունն ու կիրառությունը։ 

Փառատոնին մասնակցելու համար դիմումների և տաղավար ամրագրելու վերջնաժամկետը հունիսի 15-ն է: 

Տարվա ամենասպասված ու ամենավառ, բացահայտումներով լի այդ օրվա՝ «Հայ բույս 2018» փառատոնի ընթացքում մասնակիցները նաև հնարավորություն կունենան հիանալու ծաղկարվեստի վարպետների աշխատանքներով՝ ֆլորիստների մրցույթի ժամանակ:

Փառատոնի ընթացքում կլինեն տարբեր ուսուցողական խաղեր ու միջոցառումներ՝  թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։

Մուտքն ազատ է։

Ենոքավան տեղափոխվելու համար տոմսեր կարելի է ձեռք բերել՝ զանգահարելով 044 288 818 հեռախոսահամարով կամ tomsarkgh.am կայքից:

 

https://www.facebook.com/events/2071935873095602/