Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ մեր ուսանողուհու գրական առաջին ցերեկույթը

2016թ. նոյեմբերի 15-ին  Իջևանի երաժշտական դպրոցում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության I կուրսի ուսանողուհի Աննա Դավթյանի՝ «Անվերջ կարոտը, սերը» խորագրով գրական առաջին ցերեկույթը:

Կայացավ մեր ուսանողուհու գրական առաջին ցերեկույթը

 Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով. հավաքվել էին մարզի  կրթության, գիտության, մշակույթի և արվեստի ոլորտների ներկայացուցիչներ՝ ունկնդրելու երիտասարդ, շնորհալի ասմունքող Աննա Դավթյանին:

Աննան սիրված ասմունքող Լիաննա Զուրաբյանի սանն է. իր կիրթ ու բարեհունչ ասմունքով տարբեր միջոցառումներում արդեն հասցրել է գերել շատ ունկնդիրների:

Կայացավ մեր ուսանողուհու գրական առաջին ցերեկույթը

Գրական ցերեկույթի ընթացքում Աննա Դավթյանը ներկայացրեց հայ դասականների և ժամանակակից բանաստեղծների (Համո Սահյան, Վահագն Դավթյան, Հովհաննես Շիրազ, Պարույր Սևակ, Լևոն Բլբուլյան, Արմեն Երիմյան և ուրիշներ) ստեղծագործություններից:

Միջոցառման վերջում իրենց հիացմունքն ու տպավորություններն արտահայտեցին  ցերեկույթին ներկա ուսուցիչները, մշակույթի և արվեստի գործիչները՝ Աննային մաղթելով նոր հաջողություններ ու բարձունքներ ասմունքի ասպարեզում:

Կայացավ մեր ուսանողուհու գրական առաջին ցերեկույթը