Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած հերթական դաս-քննարկումը

2016թ. դեկտեմբերի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կողմից կազմակերպված հերթական դաս-քննարկումը, որը վարեց Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ., տնօրենի խորհրդական Ա. Հ. Մակարյանը:

Կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած հերթական դաս-քննարկումը

Դասը «Կրթական վերջնարդյունքների գնահատումը» թեմայով էր, որը Ա.Մակարյանի կողմից նախատեսված եռօրյա դասընթացի (I. «Կրթական վերջնարդյունքների գնահատում», II. «Մոդուլի վերջնարդյունքների մշակում», III. «ՄԿԾ մշակում») առաջին մասն էր:

Դասի ընթացքում շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացվեցին հետևյալ առանցքային հարցերը՝ դասընթացի ակնկալվող արդյունքները, տերմինաբանությունը, գնահատումը, թե ինչ դրույթներ է այն ներառում, դրա շուրջ դասախոսի և ուսանողի տեսակետները, գնահատման փուլերը, մեթոդները, գնահատման շրջափուլը, ծրագիրը, թե ընդհանրապես ինչպիսին պետք է լինի գնահատումը:

Կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած հերթական դաս-քննարկումը

Նշվեց, որ դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան.

  • Պատրաստել դասընթացի նկարագրությունը,
  • Ձևակերպել դասընթացի նպատակը,
  • Ձևակերպել կրթական վերջնարդյունքները,
  • Մշակել գնահատման պլան, որը նախանշում է կոնկրետ մեթոդները, որոնք պետք է օգտագործվեն ակնկալվող վերջնարդյունքները գնահատելիս:

Մատնանշվեցին գնահատման համար անհրաժեշտ այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են՝ օբյեկտիվությունը, հավաստիությունը և վստահելիությունը:

Գնահատումը պետք է՝

  • օբյեկտիվ լինի ուսանողի համար (ուսանողը պետք է գնահատման միջոցով հասկանա՝ ինքը ինչ չափով է ձեռք բերել պահանջվող կարողությունները),
  • հավաստի՝ գործատուի համար (գործատուն պետք է հասկանա՝ ում է ընդունում աշխատանքի),
  • վստահելի՝ հասարակության համար:

Կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած հերթական դաս-քննարկումը

 Ներկայացվեց, որ գնահատումը նախատեսում է ուսուցման հետ կապված տեղեկատվության կամ ապացույցների անընդհատ հավաքագրում, վերլուծություն և օգտագործում:

Այն մի գործընթաց է, որը հնարավորություն է տալիս դատողություններ անել հետևյալի վերաբերյալ.

  • Ի՞նչ են ուսանողները սովորել,
  • Որքանո՞վ են ուսանողները յուրացրել վերջնարդյունքները/ի՞նչ չափով,
  • Հետադարձ կապի մեխանիզմների վերաբերյալ (օրինակ՝ պարզ է դառնում, որ ինչ-որ թեմա ուսանողները լավ չեն յուրացրել, դա հնարավորություն է տալիս դասախոսին հավելյալ աշխատել այդ թեմայի շուրջ):

Հատկանշվեցին գնահատման մեթոդները՝ հայտորոշիչ (մինչև ուսուցումը), ձևավորող (ուսուցման ընթացքում), ամփոփիչ (ուսուցման ավարտին), միասնական, չափանիշային, վարկանիշային, ցուցադրվեց գնահատման շրջափուլը:

Կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած հերթական դաս-քննարկումը

Ներկայացվեց, թե ինչպիսին պետք է լինի գնահատումը. ուղղված լինի ուսուցման բարձր չափորոշիչների ապահովմանը, ապահովի հավասարակշռությունը ամփոփիչ և ձևավորող գնահատումների միջև, ձևավորող գնահատումը ուսանողներին հնարավորություն տա պատրաստվել և պրակտիկա ձեռք բերել մինչև ամփոփիչ գնահատումը, տեղեկատվություն տա, թե որ չափով է ուսանողը կարողանում անել այն, ինչը նախատեսված էր ծրագրի ակնկալվող կրթական վերջնարդյունքներում:

Կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած հերթական դաս-քննարկումը

Պարոն Մակարյանի բովանդակային հարուստ ու հետաքրքիր դասախոսությունն ուղեկցվեց հարց ու պատասխանով, երկխոսությամբ, տեսական դրույթների գործնական հիմնավորումներով: