2017թ. հոկտեմբերի 18-ին` ժամը 14:10-ին, ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի թիվ 39 (օնլայն) լսարանում տեղի կունենա «Նորայր Դանիելյան: Լեգենդար հրամանատարը» խորագրով բաց դաս, որը Մարտակերտի պաշտպանական շրջանի կազմավորման 25-րդ տարեդարձի և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Նորայր Դանիելյանի նահատակության օրվա առթիվ կազմակերպել են մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) և «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը:
Բաց դասը կվարի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ՈՒԳԸ համակարգող, «Լեգենդար հրամանատարը» գրքույկի համահեղինակ Սլավիկ Ալավերդյանը:
Բոլորին սիրով հրավիրում ենք: