Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գերմանական պատվիրակության այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2017թ. հոկտեմբերի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության մշակութային հարցերի կցորդ (պատասխանատու) Աննեմարի Քուլմանը, Գերմանիայի Ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD)-ի երևանյան տեղեկատվական կենտրոնի տնօրեն Սիլվիա Շմիդը, կրթաթոշակային ծրագրերի գլխավոր խորհրդատու Մերի Նավասարդյանը, Գյոթե ինստիտուտի հայաստանյան ներկայացուցիչ Դանա Շլուխտմանը: 

Գերմանական պատվիրակության այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Այցելության հիմնական նպատակն էր ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին ներկայացնել Գերմանիայի Ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD)-ի կրթական ծրագրերը՝ նախատեսված հայ ուսանողների (բակալավրիատի և մագիստրատուրայի), շրջանավարտների, հետազոտողների ու դասախոսների համար: 

Նախ՝ տեղի ունեցավ մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հետ հանդիպում, որին մասնակցեց և Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Մ.Զաքարյանը, ով Հումբոլդ միության անդամ է, արդեն մի քանի տարի ընդգրկված է գերմանական գիտահետազոտական ծրագրերում (2002թ. եղել է DAAD-ի կրթաթոշակառու, 2004-2006 թթ. և 2017թ. (3 ամիս) մասնակցել է Ալեքսանդր ֆոն Հումբոլդ (գերմ.՝ Alexander von Humboldt-Stiftung) հիմնադրամի գիտահետազոտական ծրագրերին: 

Գերմանական պատվիրակության այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին կրթական և գիտամշակութային գործունեություն իրականացնող երկու հաստատությունների (Գյոթե ինստիտուտի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի) առաքելությունները, հիմնական խնդիրները, գործող ֆակուլտետներն ու մասնագիտությունները:

Քննարկվեցին ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ մի շարք հարցեր, ուրվագծվեցին երկկողմ համագործակցության եզրերն ու հեռանկարները: Հայ-գերմանական համագործակցությունը սերտացնելու, լեզվամշակութային հաղորդակցությունը խորացնելու նպատակով տնօրենը հյուրերին առաջարկեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանը քննարկել մեզ մոտ գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոն ստեղծելու մասին հարցը:

Գերմանական պատվիրակության այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Այնուհետև կայացավ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների հետ հանդիպում, որի ընթացքում գերմանական պատվիրակության ներկայացուցիչները շնորհանդեսների ուղեկցությամբ, առանձին զեկուցումներով ներկայացրին Գերմանիայում գործող բակալավրական, մագիստրոսական և ասպիրանտական ուսուցման պայմանները, անվճար ուսուցման հնարավորությունները:

Գերմանական պատվիրակության այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Հյուրերը հանգամանորեն ներկայացրին Գերմանիայի Ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD)-ի կրթաթոշակային և դրամաշնորհային ծրագրերը հայերի համար, գործող կայքերի ու էլեկտրոնային գրադարանների հասցեները և այլն:

Գերմանական պատվիրակության այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Ուսանողներին նաև տրվեցին ներկայացված կրթական ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն պարունակող քառալեզու (գերմաներեն, անգլերեն, ռուսերեն, հայերեն) գրքեր, ամսագրեր, բուկլետներ, բրոշյուրներ:

Գերմանական պատվիրակության այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղԳերմանական պատվիրակության ներկայացուցիչները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից հեռացան ջերմ տպավորություններով, համագործակցության ծրագրերի և ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչների պատասխան այցի ակնկալիքով:

Գերմանական պատվիրակության այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ