2017թ. հոկտեմբերի 19-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը հանդիպեց ֆակուլտետների դեկանների և ուսանողների՝ կուրսերի ավագների, Ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացին, ուսանողներին հուզող տարբեր խնդիրներին վերաբերող հարցեր:
Առաջարկվեցին Ուսանողական խորհրդի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, ուսանողական խնդիրներին առավել արագ արձագանքելու և տեղում լուծում տալու ուղիներ:
Այդ համատեքստում շեշտվեց ֆակուլտետների ղեկավարների, կուրսերի ավագների և ֆակուլտետային ուսանողական խորհուրդների նախագահների դերը:
Որպես ուսանողների ինքնադրսևորման լավագույն հարթակներ, լիդերության կերտման դարբնոցներ հատկանշվեցին բուհի ուսանողական կառույցները՝ Ուսանողական խորհուրդը, Ուսանողական գիտական ընկերությունը, «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը:
Տնօրենը ուսանողներին դարձյալ կոչ արեց հաճախակի կազմակերպել ու մասնակցել գիտաժողովների, բանավեճերի, ինտելեկտուալ խաղերի, կրթաթոշակային ծրագրերի, լինել ուսումնատենչ, աշխատասեր, նպատակասլաց, հեշտ ու խոտոր ուղիներ չփնտրել որակյալ կրթություն ստանալու տքնաջան ու շիտակ ճանապարհին: