Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մարզական փառատոն 2012

 Հարգելի’  ուսանողներ,

2012թ. սեպտեմբերի 14-ից 15-ը Իջևանի մարզադպրոցում տեղի կունենա մարզական փառատոն, որում ընդգրկված են հետևյալ մարզաձևերը` մինի ֆուտբոլբազկամարտ, վազք, գիր, ձգումներ: Փառատոնն անց է կացվելու ՀՀ բոլոր մարզերում և ԼՂՀ-ում:

Ցանկացողները կարող են մինչև ս/թ սեպտեմբերի 14-ը  դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Լ. Պողոսյանին:

ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՆ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սրտանց շնորհավորում է համայն հայությանը Ստամբուլում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի  փայլուն  հաղթանակի  կապակցությամբ: Հաղթանակ, որ աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեց մեր հանճարի ուժը, մտքի սլացքն ու անկոտրում ոգին:

Մեկնարկեց նոր ուսումնական տարին

Սեպտեմբերի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկեց 2012-2013 ուստարին: Նոր ուստարում մասնաճյուղն իր հարկի տակ ընդունեց 187 առաջին կուրսեցիների, որոնց հավուր պատշաճի դիմավորելու համար տնօրենության և Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվել էր տոնական միջոցառում:

Կարդալ ավելին

Մասնաճյուղում ներկայացվեց “Երիտասարդությունը շարժման մեջ” ծրագիրը

2012թ. սեպտեմբերի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ հանդիպում Եվրոպական հանձնախմբի “Երիտասարդությունը շարժման մեջ” ծրագրի համակարգողների (Արթուր Սարգսյան, Պետրա Հուլտման, Օդրի Էտաբլի), շվեդ ու ֆրանսիացի կամավորների հետ: Հանդիպմանը մասնակցեցին ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի դասախոս Անժելա Վանեսյանը, աշխատողներ, ուսանողներ:

Կարդալ ավելին