Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Դասի պլանավորման տարրերը» թեմայով վերապատրաստման առցանց դասընթաց ԵՊՀ ԻՄ դասախոսների համար

ԵՊՀ ԻՄ (8) 2024 թ. հունվարի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործընկեր ամերիկյան “Armenian Volunteer Network” (AMVN) / «Հայ կամավորական ցանց» կազմակերպության նախաձեռնությամբ ԵՊՀ ԻՄ դասախոսների համար կիրականացվի անգլերենով վերապատրաստման առցանց դասընթաց՝ «Դասի պլանավորման տարրերը» թեմայով:

Այն կվարի AMVN կազմակերպության TESOL ծրագրի ղեկավար, միջազգային հավաստագրված դասընթացավար Աստղիկ Ալթունյանը՝ Կանադայի Տորոնտոյի համալսարանից:

Դասընթացի մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:

Գրանցվելու համար մինչև ս.թ. հունվարի 24-ը կարող եք դիմել ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, Անգլերենի ռեսուրս կենտրոնի այլընտրանքային կրթական ծրագրերի համակարգող Էմմա Թեմրազյանին (հեռ.՝ 077 701 703, էլ. հասցե՝ emma.temrazyan@ysu.am):

Հավելենք, որ գործընկեր բուհերի դասախոսների համար նախատեսվում են դասավանդման հետ կապված տարբեր թեմաներով ամենամսյա դասընթացներ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում գործարկվել է «Խելացի քարտեզ» սարքը

1. glxavor 2024 թ. հունվարի 16-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Խելացի քարտեզ» սարքի գործարկումը, որին ներկա էին մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա․ Մակարյանը, փոխտնօրեն Մ․ Օթարյանը, ՏՏ ոլորտի մասնագետներ, մասնաճյուղի աշխատակիցներ և ուսանողներ:

ԵՊՀ ԻՄ մի խումբ ուսանողներ, մասնակցելով «Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ կողմից իրականացվող «The Lamp Camp» երիտասարդական ճամբար-աշխատարանին, հիմնադրել են Ուսանողական թվային ակումբ, որի նպատակն է աջակցել ԵՊՀ ԻՄ-ում ուսանողական և կրթական միջավայրի թվայնացմանը:

Նախագծի մեկնարկային փուլում կնքվել էր համագործակցության հուշագիր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, ԵՊՀ ԻՄ ուսանողական թվային ակումբի և «Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ միջև: Հուշագրի իրականացման շրջանակներում ԵՊՀ ԻՄ մի խումբ ուսանողներ թվայնացրել են մասնաճյուղի հատակագիծը:

«Խելացի քարտեզը», որը հնարավորություն կտա ավելի հեշտ կողմնորոշվել բուհում, տեղադրված է ԵՊՀ ԻՄ գլխավոր մասնաշենքի վարչական հատվածում:

Միջոցառման ամփոփման ընթացքում ծրագրի շահառուները և կամավորական աշխատանքներում ներգրավված մասնակիցները արժանացան շնորհակալական խոսքի և գովասանքի:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դուրս գրված գույքի վաճառքի հայտարարություն

419331755_899723428829896_2659703980883293790_n ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը վաճառում է սեփականության իրավունքով իրեն պատկանող դուրս գրված հետևյալ գույքը, որը վերագնահատվել է անշարժ գույքի գնահատման «Օրրան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից:

Մանրամասները տե՛ս այստեղ:

Գնել ցանկացողները մինչև 2024 թ. փետրվարի 17-ը կարող են դիմել ԵՊՀ ԻՄ գնումների, մատակարարման և պահեստավորման բաժին (հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ ԻՄ, հեռ.՝ (0263) 4-04-50 (*1-10), 077 10 18 11):