Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայրենասիրության թեմայով քննարկում Իջևանի ավագ դպրոցի աշակերտների հետ

2016թ. ապրիլի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը կազմակերպել էր հանդիպում Իջևանի ավագ դպրոցի աշակերտների հետ։

Հայրենասիրության թեմայով քննարկում  Իջևանի ավագ դպրոցի աշակերտների հետ

Հանդիպման նպատակն էր աշակերտների հետ  հայրենասիրության թեմայով քննարկում իրականացնելը:

Քննարկվեցին երիտասարդների մեջ հայրենասիրական ոգու բարձրացմանը, Հայոց ցեղասպանությանը, 20-ական թվականներին ծավալված «Նեմեսիս» գործողությանը, «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ» (անգլ.՝ Armenian Secret Army for the Liberation of Armenia (ASALA) կազմակերպության հիմնադրմանը և գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հայրենասիրության թեմայով քննարկում  Իջևանի ավագ դպրոցի աշակերտների հետ

Ակումբականները ոչ միայն ներկայացրին պատմական փաստեր, այլև իրենց ասելիքը համեմեցին մեջբերումներով՝ քաղված գրական ստեղծագործություններից, գերմանացի դիվանագետ Լ.Էյնշտեյնի, գերմանացի գիտնական Յ.Մարկվարտի, ֆրանսիացի գրողներ Ա.Ֆրասի և Ժ.Մորգանի խոսքերից։

Հայրենասիրության թեմայով քննարկում  Իջևանի ավագ դպրոցի աշակերտների հետ

Քննարկման ընթացքում դպրոցականները հարցեր ուղղեցին համալսարականներին, ներկայացրին իրենց ուշագրավ տեսակետներն ու մեկնաբանությունները, որոնցում զգացվում էր նրանց հայրենասիրությունը, ամեն ինչով երկրին ու նրա պատմությանը սատար կանգնելու պատրաստակամությունը:

Համալսարանականների նախաձեռնությունը խրախուսվեց ինչպես դպրոցի տնօրենի, այնպես էլ ուսուցչական անձակազմի կողմից։

Հայրենասիրության թեմայով քննարկում  Իջևանի ավագ դպրոցի աշակերտների հետ

ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը նման հանդիպումներ է նախատեսել նաև Իջևանի վարժարանի և Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի սաների հետ։