2016թ. սեպտեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:
Առաջնությանը մասնակցում էին մասնաճյուղի հավաքական և Բնական գիտությունների ֆակուլտետի («ՔԿԳ-1», «ՔԿԳ-2», «ԻԿՄ-2») թիմերը:
Խաղերն անցկացվեցին օլիմպիական կարգով (պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից):
Նախ հանդիպեցին «ՔԿԳ-1» և «ՔԿԳ-2» կուրսերի թիմերը:
2:0 հաշվով հաղթեց «ՔԿԳ-2» թիմը:
Մասնաճյուղի վոլեյբոլի հավաքական թիմը հանդիպեց «ԻԿՄ-2» թիմի հետ և հաղթեց 2:0 հաշվով:
Եզրափակիչում հանդիպեցին մասնաճյուղի հավաքականը և «ՔԿԳ-2» թիմը:
2:0 հաշվով հաղթեց մասնաճյուղի հավաքական թիմը և տնօրենության կողմից պարգևատրվեց հուշանվերով: