2018թ. սեպտեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ՝ Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ:
Տնօրենության նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018-2019 ուսումնական տարվա առաջին կուրսեցիների հրամանագրմանը, նույն ուստարվա I կիսամյակի ուսումնական գործընթացին՝ ուսանողների հաճախումներին, առարկայական ծրագրերին, դասընթացների փաթեթներին, կրթական ծրագրերի պատասխանատուների աշխատանքների պլանավորմանը վերաբերող և մի շարք ընթացիկ հարցեր:
Նիստի ընթացքում դեկանները զեկուցեցին ուսման վարձավճարների մուծման ընթացքի և ուսանողների հաճախումների վիճակի մասին:
Որոշվեց սահմանված ժամկետներում ավարտին հասցնել առաջին կուրսեցիների հրամանագրման գործընթացը:
ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018-2019 ուսումնական տարվա I կիսամյակում (երեք շաբաթվա կտրվածքով) ուսանողների հաճախումների վիճակը գնահատվեց բավարար:
Հանձնարարվեց, որ մասնաճյուղի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները (դեկաններ, ամբիոնների վարիչներ, կրթական ծրագրերի պատասխանատուներ) հետևողական լինեն, որ յուրաքանչյուր դասընթացի սկզբում ուսանողներին տրամադրված լինեն տվյալ ամբիոնի վարիչի կողմից հաստատված ընթացիկ քննությունների և ստուգումների հարցաշարերը, ամբիոններում առկա լինեն հաստատված առարկայական ծրագրերը և սեղմ ժամկետներում վերանայված, համալրված և հաստատված լինեն դասընթացների փաթեթները: