Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բեռլինի «Study» հիմնադրամի կրթաթոշակային ծրագրին մասնակցելու հրավեր

Բեռլինի հիմնադրամի կրթ. հայտ. նկարԲեռլինի Ներկայացուցիչների պալատի «Study» հիմնադրամն առաջարկում է կրթաթոշակներ բոլոր ոլորտների շրջանավարտների և հետդոկտորական հետազոտություններով զբաղվող անձանց համար, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի նախկին դաշնակից երկրներից են և ցանկանում են սովորել Բեռլինի համալսարանում կամ օգտվել Բեռլինում հետազոտական աշխատանքների պայմաններից:

«Study» հիմնադրամը սիրով ողջունում է Հայաստանի ուսանողներին և գիտնականներին` դիմելու ծրագրին:

Հիմնադրամը 2024-2025 ուսումնական տարվա համար կտրամադրի 15 դրամաշնորհ:

Դրամաշնորհները կազմում են 1100 եվրո բակալավրն ու մագիստրատուրան ավարտած և դոկտորական հետազոտություններով զբաղվող անձանց համար և ամսական 1630 եվրո՝ հետդոկտորական հետազոտություններով զբաղվողների համար:

Դիմելու վերջնաժամկետը 2023 թվականի դեկտեմբերի 15-ն է: Ծրագիրը կմեկնարկի 2024 թվականի հոկտեմբերի 1-ին և կավարտվի 2025 թվականի հուլիսի 31-ին:

Կրթաթոշակի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: