Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն Աալենի համալսարան, Գերմանիա

Erasmus + «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Գերմանիայի Աալենի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 4 շարժունություն Տնտեսագիտության և կառավարման, Քիմիայի, Մաթեմատիկայի և մեխանիկայի, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով:

Անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» միջազգային գործակալության կայքէջում: 

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգայն կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլեկտրոնային հասցե՝ lia_evoyan@ysu.am):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023թ. հոկտեմբերի 6-ը՝ ժամը 17:00-ն:

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով).

  1. անձնագրի պատճեն,
  2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
  3. մոտիվացիոն նամակ,
  4. ակադեմիական տեղեկագիր,
  5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
  6. ուսումնառության համաձայնագիր(Learning Agreement for Studies):
      

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ կենտրոնական մասնաշենք՝ 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռ.՝ (+374 10) 554-641 (ներքին՝ 11-38):