Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Կրթություն Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներն այցելեցին մասնաճյուղ

2016թ. փետրվարի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ հանդիպում «Կրթություն Հայաստան» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

«Կրթություն Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներն այցելեցին մասնաճյուղ

Հանդիպմանը ներկա էին մասնաճյուղի շրջանավարտներ, տարբեր մասնագիտությունների չորրորդ կուրսերի ուսանողներ և դասախոսներ:

«Կրթություն Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներն այցելեցին մասնաճյուղ

Ծրագրի պատասխանատուները ներկայացրին  ծրագրի առաքելությունը, դիմելու կարգը, պատասխանեցին մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

«Կրթություն Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներն այցելեցին մասնաճյուղ

Նշվեց, որ ծրագրի առաքելությունն է բարելավել Հայաստանի բոլոր երեխաների կրթության որակը՝ ներգրավելով և վերապատրաստելով համալսարանների շրջանավարտների որպես ուսուցիչներ և այնուհետև 2 տարով գործուղել նրանց Հայաստանի մարզային դպրոցներ, որտեղ կա տվյալ մասնագիտությամբ ուսուցչի կարիք։

«Կրթություն Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներն այցելեցին մասնաճյուղ

Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ պարտադիր չէ մասնակիցը լինի մասնագիտությամբ մանկավարժ, միայն հարկավոր է դասավանդելու և Հայաստանի զարգացմանը նպաստելու ցանկություն, մյուս խնդիրները, ինչպիսիք են՝ վերապատրաստումը, աշխատանքի տեղավորումը մարզային դպրոցներում, վարձատրությունը, կլուծի ծրագիրը։

«Կրթություն Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներն այցելեցին մասնաճյուղ

Ներկայացվեց, որ «Կրթություն Հայաստան» ծրագիրն իր մասնակիցներին հնարավորություն է ընձեռում անմիջական ազդեցություն ունենալու աշակերտների ներկայի և ապագայի վրա՝ միաժամանակ նաև զարգացնելով սեփական կարիերան:

«Կրթություն Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներն այցելեցին մասնաճյուղ

Ծրագրի մասնակիցները կօգտվեն հետևյալ արտոնություններից.

  • Աշխատավարձ և կրթաթոշակ,
  • Դասավանդման վկայականի կամ մանկավարժության մագիստրոսի աստիճանի ձեռքբերման համար ուսումնական վարձի վճարում,
  • «Կրթություն Հայաստան» և «Կրթություն բոլորի համար» ծրագրերի շրջանավարտի կարգավիճակ,
  • Գործընկեր կազմակերպություններում մասնագիտական և մշակութային զարգացման հնարավորություններ,
  • Առաջնորդական հմտությունների զարգացում և վերապատրաստող մասնագետի շարունակական աջակցություն:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց և ծրագրին մասնակցելու կարգը, որ հարկավոր է գրանցվել՝ http://teachforarmenia.org/hy/apply/ հղումով լրացնելով առցանց հայտադիմումը, իսկ ծրագրին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով ՝ http://teachforarmenia.org/hy/: