Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հանդիպում Մարդկային ռեսուրսների կառավարման և վերապատրաստման բաժնի աշխատակիցների հետ

 2017թ. սեպտեմբերի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հանդիպումը Մարդկային ռեսուրսների կառավարման և վերապատրաստման բաժնի աշխատակիցների հետ:

Հիշենք, որ նոր ուսումնական տարում մասնաճյուղում կատարվել էր կառուցվածքային փոփոխություն. Անձնակազմի կառավարման բաժինը վերակազմավորել էր Մարդկային ռեսուրսների կառավարման և վերապատրաստման բաժնի` իր խնդիրներով ու գործառույթներով:

 Հանդիպման նպատակն էր վերակազմավորված բաժնի գործառույթների ու խնդիրների, աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղիների քննարկումը:

Հանդիպում Մարդկային ռեսուրսների կառավարման և  վերապատրաստման բաժնի աշխատակիցների հետ

Ներկայացվեց, որ Մարդկային ռեսուրսների կառավարման և վերապատրաստման բաժնի գործունեությունը մասնավորապես ընդգրկում է ԵՊՀ ԻՄ-ի աշխատողների աշխատանքի ընդունման և ազատման գործընթացը, նրանց անձնական տվյալների վարումը, համապատասխան հրամանների, պայմանագրերի և այլ փաստաթղթերի ձևակերպումը, պաշտոնի անձնագրերի, աշխատանքի նկարագրության և աշխատողի պարտականություններն ու իրավասությունը սահմանող իրավական այլ ակտերի նախապատրաստումն ու ընդունումը և այլն:

Հատուկ ուշադրություն դարձվեց բաժնի կողմից իրականացվելիք մասնագիտական զարգացման գործընթացին (կարիքների գնահատում, վերապատրաստումներ, զարգացման այլ միջոցառումներ), աշխատանքի վարձատրության, պարգևատրման, պաշտոնեական առաջխաղացման, արձակուրդների ձևակերպման, աշխատանքից ազատման հետ կապված խնդիրների լուծմանը, աշխատանքի արդյունավետության գնահատման, ատեստավորման իրականացման, աշխատողների խրախուսման ու նրանց նկատմամբ կարգապահական տույժերի կիրառման գործընթացներին: