Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղը հայտարարում է «Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի մեկնարկի մասին

Տարվա (7)

Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝

  • «Կիրառական արվեստ» մասնագիտությունների անվանակարգ (1 մրցանակ) -մասնակից ստորաբաժանում՝ Կիրառական արվեստի ֆակուլտետ,
  • «Բնական գիտություններ» մասնագիտությունների անվանակարգ (1 մրցանակ)- մասնակից ստորաբաժանում՝ Բնական գիտությունների ֆակուլտետ
  • «Հումանիտար գիտություններ» մասնագիտությունների անվանակարգ (1 մրցանակ)- մասնակից ստորաբաժանում՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետ,
  • «Տնտեսագիտություն» մասնագիտությունների անվանակարգ (1 մրցանակ) – մասնակից ստորաբաժանում՝ Տնտեսագիտության ֆակուլտետ։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2023 թ. ապրիլի 29-ը։

Մրցույթի մասնակիցը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում-հայտ,
  • ինքնակենսագրություն (С\/),
  • ընթացիկ ուսումնական տարում դասավանդվող դասընթացների ցանկ՝ հաստատված ամբիոնի վարիչի կողմից,
  • լսարանային գործունեության օրինակներ՝ ակտիվ ուսուցման և նորարարական մեթոդների օգտագործմամբ, ինչպես նաև առնվազն մեկ տեսաձայնագրված դասախոսության օրինակ,
  • ուսումնական տարվա ընթացքում դասավանդվող դասընթացների համար ուսանողների գնահատականները՝ որպես հետադարձ կապի արդյունքներ,
  • դասընթացի ընթացքում ուսանողների կողմից ներկայացված աշխատանքների օրինակներ (առկայության դեպքում),
  • դեկանի կամ ամբիոնի վարիչի կողմից աջակցության նամակ,
  • վերջին 5 տարվա ընթացքում դասավանդվող առարկաների թեմաների վերաբերյալ գիտահետազոտական և ուսումնամեթոդական աշխատանքներ (առկայության դեպքում),
  • վերջին 2 տարվա ընթացքում թեկնածուի դասերին մասնակցած ուսանողների աջակցության նամակ(ներ) (առկայության դեպքում),
  • ընթացիկ ուսումնական տարում դասավանդվող առնվազն երկու դասընթացների նյութեր՝ տեղադրված «E-learning» հարթակում։

Մրցույթի հայտը կարելի է լրացնել էլեկտրոնային տարբերակով։

Մրցույթն անցկացվում է ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում «Դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի։