Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բժշկական անվճար մի շարք ծառայություններից օգտվելու հնարավորություն մասնաճյուղի աշխատակիցների համար

Նորութ. նկ.

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի) և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության (ի դեմս տնօրեն Մանե Մարտիրոսյանի) միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԵՊՀ ԻՄի հիմնական աշխատակիցները կարող են օգտվել առողջության ապահովագրությունից

Պայմանագրի գործողության ժամկետում (մինչև 2022թ. դեկտեմբերի 30-ը) ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի աշխատակիցները կարող են օգտվել մի շարք անվճար բժշկական ծառայություններից:

Անհրաժեշտ է նախապես զանգահարել «Նաիրի ինշուրանս» ընկերություն (հեռ. 098 277 277, 098 277 288, 060 50 00 60) և ընկերության աշխատակցից ստանալ անհրաժեշտ ուղղորդում, թե որ բուժհաստատություն կարելի է դիմել համապատասխան բժշկական ծառայությունից օգտվելու համար: Որոշ ծառայությունների իրականացումը կհամակարգվի ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության կողմից, որոնց մասին աշխատակիցները կտեղեկացվեն առանձին:

Պայմանագրով նախատեսված են հետևյալ բժշկական ծառայությունները.

  1. Տարեկան պարտադիր հետազոտություն՝մասնաճյուղի կողմից ընտրված բժշկական հաստատությունում մեկանգամյա ֆլյուրոգրաֆիա և թերապևտիկ զննում:
  2. Տարեկան կանխարգելիչ հետազոտություն՝մասնաճյուղի կողմից ընտրված բժշկական հաստատությունում (առնվազն 4 բժշկական կենտրոններում)՝
  • PAP թեստ 35-ից բարձր տարիքի կանանց համար,
  • Կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն, բժշկի նշանակման դեպքում մամոգրաֆիական հետազոտություն 35-ից բարձր տարիքի կանանց համար,
  • PSA թեստ 45-ից բարձր տարիքի տղամարդկանց համար,
  • Որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների և վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն,
  • Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ),
  • Տեսողության ստուգում,
  • Արյան ընդհանուր քննություն լեյկոբանաձևով,
  • Կանանց համար գինեկոլոգի խորհրդատվություն կամ տղամարդկանց համար ուռոլոգի խորհրդատվություն:
  1. Շտապ և անհետաձգելի բուժօգնություն.
  • Շտապօգնության խմբի այց, այդ թվում՝ մասնագիտացված,
  • Անհետաձգելի ախտորոշիչ-բուժական միջոցառումների իրականացում,
  • Անհետաձգելի բուժման դեղորայքի ապահովում:
  1. Ամբուլատոր բուժօգնություն.
  • Թերապևտի և նեղ-մասնագետների խորհրդատվություն, բուժման նշանակում,
  • Թերապևտիկ և վիրաբուժական հիվանդությունների բուժում ամբուլատոր պայմաններում,
  • Լաբորատոր ախտորոշում՝ ըստ բժշկի նշանակման,
  • Գործիքային ախտորոշում՝ ըստ բժշկի նշանակման:
  1. Ստացիոնար բժշկական օգնություն.
  • Դժբախտ պատահարների հետևանքով հոսպիտալացում և բուժում,
  • Թերապևտիկ և վիրաբուժական հիվանդությունների բուժում,
  • Ստացիոնար պայմաններում բուժում պահանջող հիվանդությունների բուժում (այրվածք, վնասվածք, թունավորու մ և այլն),
  • Ինտենսիվ թերապիա և ռեանիմացիոն միջոցառումներ պահանջող անհետաձգելի վիճակների բուժում,
  • Լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացում: Անգիոգրաֆիկ հետազոտությունները, այդ թվում` կորոնարոգրաֆիա հետազոտության, հատուցում նույնիսկ այն դեպքում, երբ այդ հետազոտությանը չի հաջորդում ծրագրով նախատեսված վիրահատական միջամտություն,
  • Վիրահատությունների ժամանակ կիրառվող մետաղական կոնստրուկցիաների հատուցում,
  • Սրտանոթային վիրահատություններ և միջամտություններ,
  • Անոթային և նյարդավիրաբուժական վիրահատություններ և միջամտություններ,
  • Չարորակ ուռուցքային հիվանդությունների վիրահատական բուժում,
  • Անհատական հիվանդասենյակի արժեքի հատուցում օրական 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ՝ անկախ օրերի քանակից:
  1. Քրոնիկ հիվանդությունների բուժում.
  • Ամբուլատոր բուժում պահանջող յուրաքանչյուր քրոնիկ հիվանդության սրացման անսահմանափակ քանակի բուժում,
  • Ստացիոնար բուժում պահանջող յուրաքանչյուր քրոնիկ հիվանդության սրացման սահմանակ բուժում,
  • Պլանային բուժում պահանջող հիվանդությունների վիրաբուժություն և/կամ միջամտություն:
  1. Հղիության հսկողություն:
  2. Ակնաբուժություն.
  • Ախտորոշում,
  • Աչքի տարատեսակ վնասվածքների և հիվանդությունների բուժում թերապևտիկ և վիրաբուժական եղանակներով:
  1. Դեղորայք.
  • Նշանակված ղեղորայքի ձեռքբերման ծախսերի հատուցում,
  • Համագործակցող դեղատներից նշանակված դեղորայքը անվճար/ուղեգրով ձեռք բերելու հնարավորություն:
  1. Պլանային վիրաբուժություն՝ պլանային բուժում պահանջող հիվանդությունների վիրաբուժություն և/կամ միջամտություն:

Պայմանագրի ներքո կարող են ապահովագրվել միայն ԵՊՀ ԻՄի հիմնական աշխատողները և պայմանագրով ապահովագրված աշխատողների ընտանիքի անմիջական անդամները՝ մինչև 21 տարեկան զավակ/ներ/, մինչև 65 տարեկան ամուսին/կին, ծնողներ: Ընտանիքի անդամների համար, ըստ տարիքային խմբերի, սահմանված են ապահովագրավճարներ (0-17՝ 84.000 ՀՀ դրամ, 18-40՝ 109.200 ՀՀ դրամ, 41-65՝ 126.000 ՀՀ դրամ):

Յուրաքանչյուր ապահովագրված անձի համար որպես ապահովագրական գումար է սահմանվում 6.000.000 (վեց միլիոն) ՀՀ դրամը:

Ոչ պայմանական չփոխհատուցվող գումար չի կիրառվում:

Ապահովագրված անձ-աշխատողների նկատմամբ տարիքային սահմանափակում չի կիրառվում:

Ապահովագրությունը գործում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում:

Նշանակված դեղորայքը կամ ախտորոշիչ հետազոտությունները հատուցվում են միայն այն հիվանդությունների կապակցությամբ, որոնք ներառված են ծրագրում:

Այլ մանրամասներ կարող եք ձեռք բերել «Նաիրի ինշուրանս» ընկերության աշխատակիցներից:

Լինենք տեղեկացված և առողջ: