Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Շարլոտտա» երգչախումբն իր համերգային ծրագիրը կներկայացնի նաև Տավուշի մարզպետարանի դահլիճում

7

Հարգելի՛ համալսարանականներ,

Ապրիլի 25-30-ը ԵՊՀ ռեկտորի հրավերով Հայաստան կժամանի Իսրայելի «Շարլոտտա» երգչախումբը (ք. Թել-Ավիվ):  Հայտնի երգչախումբն ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի՝ ելույթներ կունենա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

«Շարլոտտա» երգչախումբն իր համերգային ծրագիրը կներկայացնի  ԵՊՀ-ում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ինչպես նաև Տավուշի մարզպետարանի դահլիճում (28.04.2017թ.): 

Երգչախմբի համերգային ծրագրում ընդգրկված են հայ և համաշխարհային կոմպոզիտորների դասական և հոգևոր երգեր:

Հաշվի առնելով միջոցառման կարևորությունը՝  խնդրում ենք Ձեզ մասնակցել ապրիլի 26-ին՝ ժամը 16:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում և ապրիլի 27-ին՝ ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը կայանալիք համերգներին:

ԵՊՀ ռեկտորատ