Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ «Միսս օտար լեզու» մրցույթը

2016թ. սեպտեմբերի 26-ին` Եվրոպական լեզուների միջազգային օրվա կապակցությամբ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի օնլայն լսարանում տեղի ունեցավ «Միսս օտար լեզու» լեզվի գեղեցկության մրցույթը, որը կազմակերպվել էր Օտար լեզուների ամբիոնի դասախոս Շուշանիկ Գրիգորյանի և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի կողմից:

«Միսս օտար լեզու» լեզվի գեղեցկության մրցույթը

Հրավիրված էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի ԺՊ Ա. Ա. Ներսիսյանը, Օտար լեզուների ամբիոնի դասախոսները, մասնաճյուղի տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

«Միսս օտար լեզու» լեզվի գեղեցկության մրցույթը

«Միսս օտար լեզու» մրցույթին մասնակցում էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Պատմություն» մասնագիտությունների, Տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության ուսանողներ:

«Միսս օտար լեզու» լեզվի գեղեցկության մրցույթը

Մրցույթի կարգախոսն էր «Փոխենք աշխարհի քարտեզը մեկ օրով»:

Աշխարհի քարտեզը ներկայացվեց ծառի տեսքով, որի արմատները սնվում էին խաղաղությամբ, սիրով, բարությամբ և գեղեցկությամբ, իսկ տերևների փոխարեն աշխարհիի լեզուներն էին, որոնք պետք է արտացոլեին միայն դրականը:  Խրախուսվեց  բազմալեզվությունը՝ որպես անձի բազմակողմանի զարգացման բանալի:

«Միսս օտար լեզու» լեզվի գեղեցկության մրցույթը

Լեզվակիր դասականների ստեղծագործությունների միջոցով մրցույթի 32 մասնակիցները ցույց տվեցին եվրոպական 12 լեզուների (հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, գերմաներեն, հնդկերեն, կորեերեն, չինարեն) գեղեցկությունը:

Ուսանողները համապատասխան շնորհանդեսների ուղեկցությամբ ներկայացրին տարբեր լեզվամշակութային խորհրդանիշներ, որոնք ամփոփված էին այդ երկրների օրհներգերում ու դասական երկերում:

«Միսս օտար լեզու» լեզվի գեղեցկության մրցույթը

Միջոցառումը բավականին հետաքրքիր էր և ուսանելի. արժանացավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ա.Ներսիսյանի և դասախոսների խրախուսանքին ու գոհունակությանը:

«Միսս օտար լեզու» լեզվի գեղեցկության մրցույթը

«Միսս օտար լեզու» լեզվի գեղեցկության մրցույթը

Միջոցառման բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: