Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Սիրով շնորհավորում ենք մագիստրատուրա ընդունված մեր դիմորդներին

Մագ.-ի հայտ. նկար

Սիրով տեղեկացնում ենք, որ այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնի Հեռակա ուսուցման «Մագիստրատուրայի ընդունելության մրցույթի արդյունքները» էջում հրապարակվել են «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով 2020-2021 ուստարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելության մրցույթում հաղթած 25 դիմորդների անունները: Մոտակա 1.5 տարում նրանք կխորանան մանկավարժի մասնագիտության առանձնահատկությունների մեջ, կլսեն մասնագիտական և հետազոտության մեծ փորձառություն ունեցող մանկավարժների ու մեթոդիստների դասախոսություններ, կիրականացնեն ինքնուրույն հետազոտություններ մանկավարժության ոլորտում:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք մագիստրատուրա ընդունված մեր դիմորդներին՝ նրանց մաղթելով մասնագիտական և անձնական մեծ հաջողություններ, ամենայն բարիք, անկոտրում կամք և նպատակասլացություն՝ իրենց գիտելիքներն ու կարողությունները նպատակային և արդյունավետ կիրառելու գործում:

Դասերը կմեկնարկեն ս.թ. նոյեմբերի 16-ին, իսկ մինչև նոյեմբերի 6-ը առավելագույն միավորներ հավաքած դիմորդները պետք է ներկայանան ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչություն՝ պայմանագիր կնքելու։ Կհրամանագրվեն այն դիմորդները, ովքեր մինչև նոյեմբերի 10-ը վճարած կլինեն կիսամյակի ուսման վարձը (ամբողջությամբ կամ կեսը):

Առավելագույն միավորներ հավաքած, բայց մինչև վերոնշյալ ժամկետը չներկայացած դիմորդների տեղը կզբաղեցնեն ըստ միավորների և ՄՈԳ-ի՝ մյուս դիմորդները: