2016թ. ապրիլի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում ՀԵՀ-ի կազմակերպած ուսման վարձի փոխհատուցման համար մասնաճյուղից ընտրված ուսանողներին հանձնվեցին հավաստագրեր:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի համակարգող Կ.Իսկանդարյանը, մասնաճյուղի ուսանողական խորհրդի անդամներ, ուսանողներ:
ՀՀ բուհերի առկա ուսուցման համակարգի առաջին կուրսի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների շրջանում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից 2015-16 ուստարվա երկրորդ կիսամյակում հայտարարված մրցույթի արդյունքում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից կրթաթոշակի էին արժանացել հետևյալ ուսանողները.
- Ամյան Նարե Արմենի,
- Մարտիրոսյան Նարա Մարտիկի,
- Հարությունյան Արևիկ Սուրենի,
- Համբարձումյան Նարինե Հակոբի,
- Բալասյան Տանյա Տիգրանի,
- Սարդարյան Արփինե Գարեգինի,
- Մխիթարյան Լիա Անդրանիկի,
- Խուդյան Անյուտա Կամոյի,
- Շահնազարյան Էմմա Արարատի,
- Ճաղարյան Լիանա Թոռնիկի,
- Քոչարյան Մարիամ Արմենի,
- Եգանյան Լուսինե Ֆելիքսի,
- Հովսեփյան Լուսինե Արարատի,
- Ծովանյան Լիանա Արտաշեսի,
- Բաբուռյան Փառանձեմ Սամվելի,
- Միքայելյան Իրինա Լևոնի,
- Շահնազարյան Նարա Արմանի,
- Չոբանյան Աստղիկ Ամիրի,
- Ավագյան Մոնիկա Կամոյի,
- Ավագյան Աննա Սասունի,
- Հարությունյան Արեն Ալիկի,
- Առուստամյան Վահե Հովսեփի:
Հանդիպման ընթացքում պարոն Առաքելյանը ողջունեց կրթաթոշակի արժանացած ուսանողներին, նրանց մաղթեց մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ կյանքում, ներկաներին կոչ արեց ակտիվորեն մասնակցել տարբեր ծրագրերի ու մրցույթների և հաղթել, այնուհետև հանձնեց կրթաթոշակների հավաստագրերը: