Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայրենասիրական դաս՝ Վարուժան Կարապետյանի (Հերոսի) մասնակցությամբ

2016թ. ապրիլի 5-ին ԵՊՀ ԻՄ-ի «Պատմություն»  մասնագիտության առաջին կուրսում հայրենասիրության թեմայով դաս անցկացրեց  Վարուժան Կարապետյանը՝ Հերոսը:

Ներկա էին մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը:

Հայրենասիրական դաս՝ Վարուժան Կարապետյանի (Հերոսի) մասնակցությամբ

Վարուժան Կարապետյանը հանդես եկավ պատմական համառոտ ակնարկով՝ ներկայացնելով 20-ական թվականներին ծավալված «Նեմեսիս» գործողության, «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ» (անգլ.՝ Armenian Secret Army for the Liberation of Armenia (ASALA) կազմակերպության հիմնադրման և գործունեության մասին:

Իր խոսքում Հերոսը շեշտեց, որ արյան մեծ կանչն էր, արյան ցավը, ստրկության, ամոթի և անպատվության սև մրուրը, որ ստիպեց նրանց պայքարելու հանուն ազգային շահերի:

Հայրենասիրական դաս՝ Վարուժան Կարապետյանի (Հերոսի) մասնակցությամբ

Հերոսը անկախության սերնդի ներկայացուցիչներին, ապագա պատմաբաններին, որոնց մի մասը, հայրենիքի նկատմամբ սուրբ պարտքը կատարած, նոր էր զորացրվել Հայոց բանակից, պատգամեց անմնացորդ կերպով նվիրվել հայրենիքին, կոչ արեց չկորցնել զգոնությունը:

Հայրենասիրական դաս՝ Վարուժան Կարապետյանի (Հերոսի) մասնակցությամբ

 

Մեջբերելով գեղարվեստական մի հատված Պ.Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից («Արեգակն ինչ արեգակ է, նա ունի ստվեր…»)՝ պարոն Կարապետյանն  ընդգծեց, որ պետականությունն էլ չի կարող զերծ լինել թերություններից, բայց պետք է վտանգի պահին, ստեղծված իրավիճակում մի կողմ դնել բոլոր հակասությունները, լինել միահամուռ, համերաշխ, նեցուկ կանգնել իրար: