ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները մեկ շաբաթվա ընթացքում Իջևան քաղաքի բնակիչների և մասնաճյուղի ուսանողության շրջանում իրականացրել են «Արդյոք ովքեր են» թեմայով հարցում, որի արդյունքներն ամփոփվել են 2016թ. ապրիլի 30-ին:
Հարցումն անցկացվել է Կիրառական արվեստի ֆակուլտետի ակումբականների կողմից:
Նպատակն էր պարզել, թե ինչքանով են տեղեկացված և ճանաչում մեր ուսանողներն ու Իջևանի քաղաքացիները հայտնի նկարիչներին ու նրաց նկարները:
Հարցմանը մասնակցել են 100 ուսանողներ և քաղաքացիներ՝ գրանցելով այսպիսի արդյունքներ.
- Հովհաննես Այվազովսկի – 89 (ճանաչել է 89 հոգի),
- Լեոնարդո դա Վինչի – 87,
- Մարտիրոս Սարյան – 82
- Միքելանջելո – 55,
- Արշիլ Գորկի – 54,
- Պաբլո Պիկասո – 47,
- Վինսենթ Վան Գոգ – 40,
- Կազիմիր Մալևիչ – 39,
- Սալվադոր Դալի – 35,
- Ֆրիդա Կալո – 21:
Հարցման վերջում «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները նկարիչների և նրանց աշխատանքների վերաբերյալ մասնակիցներին հաղորդել են հետաքրքրական տեղեկություններ: